Չորեքշաբթի, 20.09.2017, 00:47

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

ԵՊՀ գրադարան


ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարան

Աշխատանքային ժամերը
Երկուշաբթի - ուրբաթ` 09:00-17:00, Շաբաթ` 10:00-18:00




ԵՊՀ գրադարանը ստեղծվել է 1920 թ-ի փետրվարի 28-ին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թ-ի նոյեմբերի 8-ին: Գրադարանի ժամանակավոր կառավարիչն է եղելՀակոբ Մանանդյանը:

1927 թ-ին գրադարանի գրքային ունեցվածքը կազմել է 52 հազար միավոր, իսկ ընթերցողների քանակը ընդամենը` 530:
Այսօր ԵՊՀ  գրադարանն ունի շուրջ2 միլիոն միավոր գիրք, որից 1,2 միլիոնը` գիտական եւ 103 աշխատող:

1994 թ-ի հոկտեմբերի 12-ին ԵՊՀ հիմնադրման 75-ամյակի հանդիսությունների շրջանակներում պաշտոնապես բացվում է գրադարանի նորակառույց շենքը: 1995 թ.-ին շվեցարահայ բարերար Տիգրան Իզմիրլյանը գրադարանի տեխնիկական վերազինման եւ աշխատատար գործընթացների արդիականացման նպատակով նվիրաբերել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար:ԵՊՀ գիտական գրադարանը
1997 թ-ի հոկտեմբերի 7-ին անվանակոչվում է շվեյցարահայ բարարերար Տիգրան Իզմիրլյանի ծնողների` Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվամբ:

Գրադարանային ֆոնդերը հիմնականում համալրվում են բաժանորդագրության, գրքափոխանակության եւ առեւտրային գործարքների միջոցով: Դրանց հետ միասին գոյություն ունեն համալրման օժանդակ աղբյուրներ, որոնցից են նվիրատվությունը եւ դրամական օժանդակությունը: Այս առումով գրադարանի համար կարեւոր նշանակություն ունեն Գալուստ Գյուլբեկյանի (4400 միավոր), Հ. Թաքեսյանի (2800 միավոր) եւ Անդրեյ Սախարովի (1200 միավոր) անվան ֆոնդերը, որոնց շնորհիվ գրադարանը ձեռք է բերել բազմաթիվ արժեքավոր գրքեր: Այդ գրքերը հիմնականում օտարալեզու են (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ այլն): Այս ֆոնդերում պահպանվում են արտերկում հրատարակված հայալեզու 101 անուն 4530 միավոր այնպիսի արժեքավոր պարբերականներ ու հանդեսներ, ինչպիսիք են` «Հայերենիքը» (Բոստոն, 1922-1948 թթ.), «Դրօշակը» (Ժնեւ, 1889-1980 թթ.), «Բազմավեպը», «Հայ եկեղեցին», «Վէմը», «Հայաստանի Կոչնակը» եւ այլն:

Դրամական օժանդակության տեսանկյունից գրադարանի համար հատկապես առանձնահատուկ նշանակություն են ունեցել Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից տրամադրված դրամաշնորհները:

Այսօր գրադարանում գործում են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նյութերի պահոցները, ինչպես նաեւ Հայաստանում Հունաստանի դեսպանատան կենտրոն-գրադարանը:

Գրադարանի արդիականացման եւ զարգացման համար առանձնահատուկ նշանակություն ունի միջազգային համագործակցության եւ փորձի փոխանակաման գործընթացը: Այս առումով կարեւոր նշանակություն է ունեցել 1996-1999 թթ. Ռոստոկի համալսարանի (Գերմանիա) կողմից իրականացված եռամյա ծրագիրը, որի շրջանակներում 150 հազար գերմանական մարկի դրամական օժանդակություն է ցուցաբերվել` գիտական ամսագրերի, գրքերի, գրադարանային պարագաների ու սարքավորումների տեսքով:

2006 թ-ի հունիսի 15-ի ռեկտորի հրամանով Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն է նշանակվել քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Ալեքսանյանը:

2006 թ-ի հուլիսի 10-ի ԵՊՀ գիտական խորհրդի թիվ 5 նիստի որոշմամբ կատարվեց կառուցվածքային մի շարք փոփոխություններ, որոնք նպատակաուղղված էին գրադարանի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը` հաշվի առնելով առաջատար եվրոպական համալսարանների փորձը:

Գրադարանում գործում է նաև էլեկտրոնային քարտարան, որի միջոցով ԵՊՀ ուսանողներն ու ԵՊՀ գրադարանի տոմս ունեցող ցանկացած անձ կարող են պատվիրել իրենց անհրաժեշտ գրականությունը:


0025, ք.Երեւան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների
անվան գրադարան,
Հեռ.` 551334, ներքին հեռ.` 2-62
Ֆաքս` 551104
Էլ. փոստ` 



Հայաստանյան գրադարանների գրապաշարի մատենագիտական տեղեկատու աղբյուր է էլեկտրոնային համահավաք գրացուցակը, որից օգտվելու համար այցելեք հետեւյալ ինտերնետային կայքերը`
Englishhttp://www.armunicat.am:8991/ALEPH
Armenianhttp://www.armunicat.am:8991/ARMA
ԵՊՀ գրադարանը մասնակցում է Եվրամիության Տեմպուս JEP 25008-2004 ծրագրին`
http://vle.lib.ysu.am/Tempus/tp
Սույն ծրագրի շրջանակներում ընտրվել և տեղակայվել է հեռաուսուցման համակարգ՝
http://vle.lib.ysu.am/moodle




Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.
.