Ուրբաթ, 19.04.2024, 03:31

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

ԵՊՀ ՈւԳԸ

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը հիմնադրվել է 1947 թ-ի սեպտեմբերին: Ընկերության հիմնական նպատակը գիտական կադրերի պատրաստումն է:


Ընկերությունը մշտապես կազմակերպում է գիտաժողովներ, նստաշրջաններ, սեմինարներ ու դասախոսություններ, ինչպես նաեւ տպագրության է նախապատրաստում երիտասարդ գիտնականների եւ ուսանողների գիտական աշխատանքները: ՈւԳԸ անդամները մասնակցում են նաեւ թե' հանրապետությունում, թե' արտերկրում անցկացվող բազմաբնույթ մրցույթների եւ գիտաժողովների, դասընթացների ու սեմինարների:

ԵՊՀ ՈւԳԸ առաջին նախագահ է ընտրվում բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժնի ուսանող, այժմ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յակով Խաչիկյանը:

Տասնամյակների ընթացքում կազմակերպությունը կարեւոր դեր է խաղացել, թե' որպես հասարակական կազմակերպություն, թե' համալսարանի ստորաբաժանում: Իր գործունության ընթացքում ընկերությունը մեծապես նպաստել է գիտական կադրերի պատրաստման գործում, կազմակերպել է բազմաթիվ գիտաժողովներ, նստաշրջաններ, սեմինարներ ու դասախոսություններ: Տպագրվել են երիտասարդ գիտնականների եւ ուսանողների աշխատանքները:

Մի խումբ ուսանողների եւ ասպիրանտների նախաձեռնությամբ ու ռեկտորատի աջակցությամբ` 1996 թ-ի մայիսի 25-ին վերահիմնադրվում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը, ընդունվում է նոր կանոնադրություն, ընտրվում է ՈւԳԸ գիտխորհուրդ, իսկ նախագահ է ընտրվում քաղաքագիտության ամբիոնի նախկին ասպիրանտ, այժմ ԵՊՀ գիտական գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանը:

Նոր ժամանակները նոր հնարավորություններ ստեղծեցին ակտիվացնելու միջազգային համագործակցությունը: ՈւԳԸ անդամները մասնակցել են միջազգային տարբեր մրցույթների եւ գիտաժողովների, դասընթացների ու սեմինարների (Դանիա, Ավստրիա, Հունգարիա, Ֆրանսիա, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Ավստրալիա, Թայվան, Շվեցիա եւ այլն):

ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ` ֆակուլտետների ՈւԳԸ նախագահներն ի պաշտոնե հանդիսանում են ֆակուլտետի խորհրդի, իսկ համալսարանի ՈւԳԸ նախագահը` ԵՊՀ գիտխորհրդի անդամ:

2008 թ-ից ԵՊՀ ՈւԳԸ նախագահն է տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտ Կառլեն Խաչատրյանը:


0025, ք.Երեւան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք,
6-րդ հարկ, 608 սենյակ, 
ներքին հեռ.` 2-20,
Էլ. փոստ` sss@ysu.am 




Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.
.