Կենտրոնի հիմնական նպատակներն են համալսարանում գործող մշակութային կառույցների համախմբումը, ԵՊՀ բոլոր մշակութային միջոցառումների համակարգումն ու որակի ապահովումը:
Կենտրոնի հիմնական նպատակներն են համալսարանում գործող մշակութային կառույցների համախմբումը, ԵՊՀ բոլոր մշակութային միջոցառումների համակարգումն ու որակի ապահովումը:
Ուսանողների հետաքրքրությունների շրջանակների ընդլայնումն ու բազմակողմանի զարգացումն ապահովելու համար կենտրոնը կազմակերպում է ներհամալսարանական, արտահամալսարանական եւ միջբուհական մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ, տարբեր բնույթի միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտերկրում:
Մշակութային տարբեր ուղղությունների, հանրահայտ մարդկանց մասին դասախոսությունների հաճախակի անցկացումը ոչ միայն ապահովում է ուսանողների հաճելի ժամանցը, այլ նաեւ զգալիորեն խթանում է նրանց ստեղծագործական նախասիրությունները:
Ժամանակ առ ժամանակ կենտրոնը կազմակերպում է նաեւ հյուրախաղեր Հայաստանի մարզերում, Արցախում եւ Սփյուռքի հայկական համայնքներում` այդպիսով հաստատելով եւ ամրապնդելով Հայաստան-Սփյուռք կապերը:
ԵՊՀ Մշակույթի կենտրոնի կազմում գործում են. «Համալսարանական» թատրոն-ստուդիան գեղ. ղեկավար` Կարինե Դավթյան, ԵՊՀ պարային խումբը, գեղ. ղեկավար` Իռէն Ուլիխանովա , ԵՊՀ երգչախումբը, գեղ. ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Սարգսյան, ԵՊՀ Ուրախների եւ հնարամիտների ակումբը, ԵՊՀ նվագախումբը, գեղ. ղեկավար` Մարտին Վարդազարյան, Երիտասարդ ստեղծագործողների ակումբը (գրական ստեղծագործությունների, հեղինակային երգերի ներկայացում):