Կիրակի, 19.11.2017, 14:04

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 11 » Ախթալա` քաղաք արդյունաբերական հոսքերի վրա
14:50
Ախթալա` քաղաք արդյունաբերական հոսքերի վրա
Ախթալա քաղաքի եւ նրա միջով հոսող Ախթալա գետի էկոլոգիական վիճակը վատթարանում է: Գետում կուտակվում են Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի արդյունաբերական պոչերը: Աղտոտման համար պատասխանատվություն չի կրում ոչ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, ոչ պետական մարմինները: Ինչպես երեւում է Էկոլուրի տեսանյութից, Վանաձորի Օրհուս կենտրոնին Բնապահպանության նախարարության տված բացատրությունները որեւէ քննադատության չեն դիմանում, քանի որ չեն նշում աղտոտման պատճառները: «Շրջակա միջավայրի մոնիտորինգի տվյալները նայելիս` տեսա, որ պղնձի իոնի եւ ալյումինի շատ բարձր պարունակություն կա Ախթալա գետի ջրում: Մոտ 800 անգամ գերազանցում էր պղնձի պարունակությունը, մոտ 400-ից 500 անգամ` ալյումինի պարունակությունը: Եւ սա շարունակական բնույթ ուներ: Հարց ուղղեցի Բնապահպանության նախարարությանը եւ Ախթալայի ԼՀԿ-ին, որտեղ նշեցի, թե ինչ վիճակ գոյություն ունի եւ խնդրեցի տալ դրա պատճառները, եւ ինչ միջոցառումներ են իրականացվում, որպեսզի այդ վիճակը վերացվի: Պատասխանը ստացանք Բնապահպանության նախարարությունից, որտեղ ասվում է, որ Ախթալայի ԼՀԿ ՓԲԸ-ում իրականցվել են ուսումնասիրություններ Բնապահպանության նախարարության կողմից, որոնց արդյունում պարզվել է, որ ուսումնասիրությունների ժամանակ արտադրական պոչույթի հոսք դեպի Ախթալա գետ չի արձանագրվել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ Ախթալայի ֆաբրիկայից պոչույթի հոսք դեպի գետ չկա: Եվ նախարարության նամակում նշվում է, որ այս աղտոտվածությունը երեւի թե նախկինից եղած այն վիճակն է, որ պոչամբարն արդեն իսկ բազմաթիվ տարիներ աշխատում է: Սա հետեւանք է նախկին արվածի եւ ոչ թե հետեւանք է ներկայիս ինչ-որ գործունեության»,- ասաց Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը: ԷկոԼուրի հարցին, թե Բնապահպանության նախարարությունը ինչ-որ միջցառում ձեռնարկեց Նազիկ պոչամբարի հետ կապված, Պերճ Բոջուկյանը պատասխանեց.« Միջոցառումը փաստորեն ստոուգումների իրականացումն էր եւ ուսումնասիրությունը` արդյոք նախագծային ձեւով աշխատում է: Իսկ ռեկուլտիվացիայի պահով, քանի որ պոչամբարը շատ մեծ է, իմ կարծիքով ստացվում է մի իրավիճակ, որ այնտեղ մեծ խոնավություն կա. հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր տոննաներ լցված են այդտեղ: Որոշակի ժամանակ թողել էին, որ խոնավությունը դուրս գա եւ չորանա, հետո նոր հողով ծածկեն: Հիմա հողով ծածկել են, տնկել են կարծեմ եղեւնիներ, բայց էլի արտահոսք կա, բացի այդ էլ անձրեւներ են գալիս, եւ հնարավոր է, որ անձրեւների հետ հոսքաջրերը բերեն, ու սա երեւի թե ժառանգություն է մնացած առաջվա գործունեությունից»: ԷկոԼուրի աշխատանքային խումբը լինելով Նազիկ պոչամբարի տարածքում, տեսավ, որ Պոչամբարի ռեկուտիվացման համար լցված հողի շերտն այնքան բարակ է, որ պոչերն արդեն դուրս են եկել մակերես: Այսինքն` ռեուլտիվացիան իրականացվել է բացարձակապես ոչ պրոֆեսիոնալ: Այն ոչ մի արդյունք չի տվել: Իրականում գետի աղտոտման իրական պատճառներից կարող են լինել գետ լցվող հոսքերին չհետեւելը, որպեսզի գործող Ճոճկանի պոչամբարը շատ չլցվի, կարող են լինել փակ եւ իբրեւ ռեկուլտիվացված պոչամբարից եկող ջրերը, կարող են լինել ստորգետնյա հանքախորշերի ջրերը եւ այլն: Նշենք, որ տարեցտարի ջրի միջոցով տեղի է ունենում պոչերի կուտակում Ախթալայի հողերում: Աղտոտումը նվազեցնելուն ուղղված բոլոր միջոցառումները ամեն տարի ավելի թանկ են դառնում:



| Դիտում: 324 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷկոԼուր  


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.