Շաբաթ, 20.04.2024, 12:06

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 23 » Բնապահպանության նախարարությունը եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը չեն զբաղվում Հայաստանի պոչամբարների, հանքերի եւ թունավոր
22:12
Բնապահպանության նախարարությունը եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը չեն զբաղվում Հայաստանի պոչամբարների, հանքերի եւ թունավոր
Բնապահպանության նախարարությունը եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը չեն զբաղվում Հայաստանի պոչամբարների, հանքերի եւ թունավոր լցակույտերի սեյսմիկ անվտանգության հարցերով: Այս մասին տեղեկացրեցին նախարարությունները` պատասխանելով «ԷկոԼուր»-ի հարցմանը, թե ով է գնահատելու Հայաստանում 15 գործող պոչամբարների, 400 շահագործվող հանքերի եւ միլիոնավոր տոննաների հասնող թունավոր լցակույտերի  սեյսմիկ խոցելությունը, ինչքանով է ապահովված այդ օբյեկտների սեյսմիկ անվտանգությունը, արդյոք նոր հանքավայրերի շահագործման նախագծերում (օրինակ` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի, Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծեր) կամ հանքարդյունաբերության ծավալների ընդլայնման ծրագրերում (օրինակ` Սոտքի ոսկու հանքավայր, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր, Շահումյանի ոսկու հանքավայր) ներկայացված է սեյսմիկ խոցելիության գնահատումը:

Նշենք, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն իր նամակում հղում է կատարել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 7-րդ հոդվածի վրա, ըստ որի ընդերքօգտագործման նախագծերը ենթարկվում են պետական փորձաքննության եւ ընդերքօգտագործման թույլտվությունը տրվում է փորձաքննության դրական եզրակացության դեպքում: ՀՀ բնապահպանության նախարարությունը իր պատասխանում հղում է անում «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 50-րդ հոդվածի վրա, որտեղ նշված են օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջները: Վերոնշյալ երկու  հոդվածներում սեյսմիկ անվտանգությանն առնչվող ոչ մի կետ չկա:

Սույն հարցումը «ԷկոԼուր»-ն ուղարկել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, սակայն դեռ պատասխան չի ստացել:

| Դիտում: 1209 | Ավելացրեց: Admin | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.