Շաբաթ, 20.04.2024, 14:51

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 21 » Ինչ կանեն նոր սեփականատերերը, եթե հողօգտագործողները վերականգնեն արդարադատությունը
15:33
Ինչ կանեն նոր սեփականատերերը, եթե հողօգտագործողները վերականգնեն արդարադատությունը
  
Էկոլոգիական հասարակական դաշինքի ցանցում ակտիվորեն քննարկվում է Երևանի քաղաքապետարանի շարունակական նախաձեռնությունը` ճանաչել հողատարածքները որպես հասարակական բացառիկ սեփականություն և հանել վաճառքի: Պարզվում է քաղաքապետարանին քիչ են Դալմայի այգիները, Մաշտոցի այգին, Ուսանողական այգին եվ այլն: Այս անգամ խոսքը գնում է Սիլիկյան թաղամասի տարածքի մասին:Դաշինքի անդամ` Արամ Գաբրիելյանի նամակում նշված է. «Երեկ, 08.09.12, ժ.12:20-ին «Երկիր մեդիա» հեռուստակայանի հաղորդումից տեղեկացա, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կատարվել է հանրային սեփականություն հանդիսացող հողի հերթական մասնավորեցում վաճառքի միջոցով` Սիլիկյան թաղամասում: Հետաքրքրական է, որ ներկայումս այդ հողը վարձակալող քաղաքացիների բողոքն էլ հանգում էր խնդրանքի, որ այդ հողը վաճառեն ոչ թե «ուրիշի», այլ իրենց` հողի կադաստրային գնով: Ինչպես նկատում ես, Երևանի ՋԷԿ-ի հարևանության ջերմատների համար հողամասի վաճառքի նմանությամբ, ավանդույթ դարձած մի գործընթաց է, որի վտանգը անհնար է գերագնահատել: Զավեշտականն այն է, որ քաղաքապետարանը, ոչ միայն «վատ բան» չի տեսնում դրա մեջ, այլ նույնիսկ մտքից էլ չի անցնում, որ այդ հողը իրենը չէ, այլ` քաղաքացիներինը և որ ինքը վաճառքի է հանել իրեն չպատկանող ունեցվածքը, օգտվելով ՀՀ հողային օրենսգրքի մեզ հայտնի` հողային հարաբերությունները կարգավորող ոչ իրավական (неправовые) դրույթներից: Այսպես, օրենսդիրը, գործադիրն ու տարածքային ինքնակառավարիչները ձեռք ձեռքի տված հետևողականորեն օտարում են Հայաստանի բնակչությունը` իրավամբ իրենց պատկանող միջավայրից` հողից: Եթե բյուրոկրատիայի վարքը կարելի է մեծ վերապահումներով բացատրել «համակարգային օրինաչափություններով», ապա հետաքրքիր է, թե ում և ինչի վրա են հույսը դնում հողը սեփականության իրավունքով գնող անձինք երբ, օրինակ, ա) Հայաստանի քաղաքացիները մի օր, վերջապես, գլխի կընկնեն, որ այդ հողը (և ոչ միայն հողը) իրենց անօտարելի սեփականությունն էր և հիմա էլ իրավամբ իրենցն է ու, բնականաբար, կանցնեն արդարության վերահաստատման գործողությունների, կամ, բ) եթե դեռ գլխի չեն ընկել, սակայն հերթը, հասել է այդ «ուրիշի հողը» արտաքին ոտնձգություններից պաշտպանելու խնդրին, ինչը ամենևին անհավանական չէ»:
  
| Դիտում: 720 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷկոԼուր  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.