Ուրբաթ, 29.03.2024, 17:25

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 25 » Ժամկետանց թունաքիմիկատների հարցը` կառավարության օրակարգում
15:28
Ժամկետանց թունաքիմիկատների հարցը` կառավարության օրակարգում
ՀՀ կառավարությունը կզբաղվի խորհրդային տարիներից Հայաստանում մնացած ժամկետանց թունաքիմիկատների խնդրով: Հուլիսի 26-ին գործադիրը կքննարկի գյուղնախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած «Ժամկետանց պեստիցիդների վերացման և կանխարգելման կարողությունների ուժեղացում` որպես նախկին Խորհրդային Միությունում չօգտագործվող վտանգավոր քիմիկատների վերացման համար մոդել» տարածաշրջանային ծրագրի համաձայնագրի կնքման առաջարկությունը: Համաձայնագիրը կնքվելու է ծրագիրն իրականացնող ՄԱԿ-Ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՀՀ կառավարության միջև:

Ծրագրով իրականացվելու են խորհրդային տարիներից մնացած ժամկետանց թունաքիմիկատների հաշվառում, բնորոշում, հետագայում ֆինանսական և տեխնիկական միջոցների հայթայթման դեպքում նաև ոչնչացում: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն նաև ժամկետանց թունաքիմիկատների պահեստարանների տարածքներին հարող բնակավայրերի և հողատարածքների քիմիական անալիտիկ ուսումնասիրություն և մոնիտորիգ` վարակվածությունը հայտնաբերելու և աղտոտվածության աստիճանը պարզելու համար:



| Դիտում: 700 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.