Չորեքշաբթի, 20.09.2017, 00:49

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 20 » Ջրային ահազանգ. Սևանը դառնում է ավելորդ
20:22
Ջրային ահազանգ. Սևանը դառնում է ավելորդ
Արարատյան հարթավայրի ձկնաբուծարաններն այսօր զարգացնելով հանդերձ ձկնաբուծությունը` հարթավայրի ստորգետնյա ջրերի համար դարձել են իսկական փորձանք:

Ըստ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի Արմավիրի մարզում կա 147 ձկնաբուծարան, որոնք ունեն 1-ից 3 խորքային հորեր: Արարատի մարզում, ըստ նույն աղբյուրի, կա 87 ձկնաբուծարան 1-ից մինչև 16 խորքային հորերով:


Ամենաշատ խորքային հորերն ունեն «Կարպալճային» ԲԲԸ Արմաշի լճերում և «Գևորգ Գևորգյան» գ. Սայաթ-Նովա, համապատասխանաբար 16 և 14 խորքային հորերով:

Նշենք, որ բնապահպաններն ահազանգում են, որ Արմաշի լճերում ձկնաբուծությունն հարվածում է, ոչ միայն ստորգետնյա ջրերի պահպանմանը, այլ բնապահպանական մեկ այլ ուղղության` թռչունների պահպանմանը, քանի որ այստեղ են բնադրում կամ ժամանակավոր կանգ առնում ջրաճահճային թռչունների մեծ խմբաքանակ, որոնց համար այս վայրը եզակի է սննդի աղբյուրների, վերարտադրման և չուի ճանապարհին կանգի առումով:

Ինչպես Aysor-ի հետ զրույցում նշեց Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մկրտչյանը, Արարատյան գոգավորության արտեզյան հորիզոնի ստատիկ պաշարները 1 մլրդ 224 մլն խմ է, ըստ 2009թ.-ի տվյալների:

Ըստ նրա, ստատիկ պաշարներն համարյա թե անփոփոխ են, սակայն ձկնաբուծարարնների ակտիվ շահագործմանը զուգընթաց մեծացել է նաև ջրառը, նրա տեղեկացմամբ 2010թ.-ի տվյալներով, ձկնաբուծարանները 1 մլրդ 224 մլն խմ-ից վերցնում էին 1 մլրդ 240 խմ ջուր, որն 16 մլն խմ-ով ավելի է, քանի բուն ստատիկ պաշարները:

«Այսօր Հայաստանում խոսում ենք Սևանա լճի մասին որպես ջրային ռեսուրսներ, սակայն ունենք երկրորդ ջրատար ավազանը` Արարատյան գոգավորության արտեզյան հորիզոնի ջերերը: Եթե մենք այսօր դա չարաշահում ենք, այն սպառվում է, այնպես ինչպես աշխարհի շատ երկրներում` Պակիստան, Հնդկաստան, Կալիֆորնիա, ամբողջությամբ ստատիկ պաշարները նրանք հանում են 200 մետր խորությունից, որովհետև չարաշահել են և հիմա ջուր չունեն»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով, ոչ հեռու ապագայում Արարատյան գոգավորության ստորգետնյա ջրային ավազանը օգտագործվելու է այնպես, ինչպես այժմ օգտագործվում է Սևանա լճի ջերերը:

«Նրանց մեջ պարունակող հանքային աղերի քանակը, շատ չնչին է, որը որոշ մշակումից հետո կարելի է օգտագործել որպես խմելու ջուր»,- տեղեկացրեց Սերգեյ Մկրտչյանը:

Այսօր ջրերի այդօրինակ չարաշահումը արդեն իսկ հանգեցրել է Արարատյան հարթավայրի որոշ աղբյուրների պակասեցմանը և նաև չորացմանը:

Ճնշումների ազդեցության տակ աղբյուրները դուրս են գալիս արտաքին մակերևույթ: Գյուղացիներն արդեն այդ ջրից զրկվում են, որով ջրում են իրենց բանջարանոցները և հատկապես ջերմոցները, մարզում շատ գյուղեր կան, որտեղ տարիներով ոռոգման ջրի երես չեն տեսել և նրանց միակ հույսը մնում է արտեզյան հորերից ջուր հանելը:

Մարզի գյուղաբնակները փաստում են, որ անցյալ տարի դեռևս գիշերները կարել էր առուներում ջուր տեսնել և գոնե գիշերը ջրել, սակայն այս տարի այդ գիշերային ջրամատակարարումն էլ իսպառ բացակայել է:

Հարկ չկա ասելու, որ այդպես շատ գյուղացիական տնտեսություններ դատապարտվել են չորացման, որը Արարատյան դաշտի նման տարածքում նշանակում է անապատացում. Հողի տակ ջուրն իջել է բույսը չի կարողանում հասնել ջրին, հողի վրա` ջուր չեն տալիս. Արդյունքը առանց մասնագետ լինելու է պարզ է:

Հարկ է հիշեցնել, որ Արարատյան հարթավայրի տակ կան երեք ջրային հորիզոններ` գրունտային, արտեզյան և սուբարտեզյան: Շատ երկրներ սուբարտեզյան ջրային հորիզոն չունեն, իսկ Արարատյան հարթավայրում սուբարտեզյան ջրային հորիզոնի առկայությունը պայմանավորված է նրանով, որ ջրային հորիզոնները իրարից բաժանվում են 10-12 մետր կավային լինզաներով, որոնք թույլ չեն տալիս ջրերի միախառնումը:

Նշենք, որ ձկնաբուծարններն այժմ ջուր են հանում 150-200 մետրից, իսկ ժամանակին ջուր էին հանում 100-110 մետրից: Այժմ ձկնաբուծարանները ջուր են վերցնում ամենաներքևի հատվածից, որտեղ ջուրն առավել մաքուր է և առավել նպաստավոր ձկանաբուծության համար, արդյունքում ջրային վերին շերտն իջնում է, աղբյուրները` ցամաքում:

Արդյունքում շահում են ձկնաբուծարանները, պատասխան է տալիս ոչ ոք, և ի վերջո ձկնա-ջրային չարաշահումը Արարատյան բերրի դաշտավայրին անապատացմամբ է սպառնում. Ներքևի ջրերը իջնում են, վերևում էլ ջուր չեն տալիս: Սուտլիկ որսկանի այլակերպված պատմություն:


| Դիտում: 332 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.