Շաբաթ, 20.04.2024, 00:15

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 23 » Կառավարությունը սահմանեց հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ բնապահպանության նախարարության` շրջակա միջավայրի պահպանման իրավասությունները
18:56
Կառավարությունը սահմանեց հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ բնապահպանության նախարարության` շրջակա միջավայրի պահպանման իրավասությունները

Կառավարությունը սահմանեց  հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ բնապահպանության նախարարության`  շրջակա միջավայրի պահպանման իրավասությունները: Ապրիլի 19-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ մտցրեց 2002թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N1237-Ն որոշման մեջ, որով սահմանվեց Բնապահպանության նախարարության իրավասությունները ընդերքօգտագործման դեպքում: Փոփոխությունը պայմանավորված է «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգրքով: Ըստ այդմ Բնապահպանության նախարարությունը պետք է իրականացնի`

· ընդերքօգտագործման բնագավառում բնության և շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն

· ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի, հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն

· բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում բնության և շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի հաստատում

· ընդերքի օգտագործման հետ կապված բնության և շրջակա միջավայրի պահպանության  ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառում

· հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողություն

· բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ որոշումների ընդունում

· երկրաբանական ուսումնասիրության ծրագրերի վերաբերյալ բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման եզրակացությունների տրամադրում:


| Դիտում: 723 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.