Չորեքշաբթի, 20.09.2017, 00:47

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 25 » Միմյանց հակասող տեղեկություններ Արջերի քարանձավի վերաբերյալ
15:14
Միմյանց հակասող տեղեկություններ Արջերի քարանձավի վերաբերյալ
Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հերքել է Արջերի քարանձավը վնասելու մասին լուրերը: Հիշեցնենք, որ օրերս քարանձավագետ Գոռ Հովհաննիսյանն ահազանգել էր, որ կոտրել են Արջերի քարանձավի մի քանի սենյակի ստալակտիտներ, փշրել աշխարհի մակարդակով բացառիկ հելեկտիտ:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի «Արփի բնապատմական արգելոցի վարիչ Ավետ Հայրապետյանը, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանն, ինչպես նաեւ Գնիշիկի գյուղապետարանի պատասխանատու ներկայացուցիչը հուլիսի 21-ին եղել են քարանձավում: Նրանք արձանագրել են, որ Արջերի քարանձավի դուռը փակ է, քարանձավի ներսի առաջին դահլիճում կոտրած կամ տեղաշարժված նոր ստալագմիդներ չեն հայտնաբերվել։ Քարանձավի ներսում հատակի վրա որեւէ ոտնահատեք եւս չի հայտնաբերվել, իսկ քարանձավի մուտքի ճաղերը եւ շրջակայքը ծածկված է եղել սարդոստայնի ցանցով։

Այս տեղեկատվության վերաբերյալ Գոռ Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցում գրել է. «Նկարում երևում են` դռան կողքի քանդված քարերն ուղղակի դասավորված են, դա փաստ է: Իսկ ներսում ուղղակի ոտնահետք չի կարող մնացած լինել, որովհետև այնտեղ քարերի կտորտանքներ են, որոնք ոտնահետքերը չեն պահպանում: Իմիջիայլոց սարդաստայնի վերաբերյալ, սարդը կարող է ընդամենը մի ժամում այդ տարածքի մուտքը փակել: Հենց հիմա պատրաստ եմ գնալ և ցույց տալ թե դռան կողքի քանդված մասը, թե ներսի կոտրած հելեկտիտն ու ստալակտիտները»:


| Դիտում: 399 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.