Կիրակի, 19.11.2017, 14:09

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 17 » «Փրկենք Սեւանը» նախաձեռնության նպատակն է երկրի եւ ազգի կենսագործունեության համար պաշտպանել Սեւանա լիճը` որպես ռազմավարական օբյեկտ
15:42
«Փրկենք Սեւանը» նախաձեռնության նպատակն է երկրի եւ ազգի կենսագործունեության համար պաշտպանել Սեւանա լիճը` որպես ռազմավարական օբյեկտ
Հասարակայնությունը որոշել է Սոթքի ոսկու հանքավայրի կործանարար շահագործման դեմ հանդես գալ «Փրկենք Սեւանը» կոչով: Օգոստոսի 16-ին Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած «Geopromining Gold» ընկերության կողմից ներկայացված «Սոթքի ոսկու բացահանք Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը /ՇՄԱԳ/» նախագծի (պատրաստել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն) հանրային բաց քննարկման ընթացքում նախագծի ռիսկերը գնահատվեցին շատ բարձր եւ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի դրույթները խախտող:«Geopromining Gold»-ը եւ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն հրաժարվեցին մասնակցել քննարկմանը: «Մեզ պատասխանեցին, որ նրանք կատարել են օրենքի պահանջը, նախագիծը հուլիսի 30-ին քննարկելով Սոթքում, եւ չեն ցանկանում եւս մեկ անգամ հանդիպել հասարակայնության հետ»,- բացատրեց Երեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը: «Սեւան» ազգային պարկը եւ Գեղարքունիքի մարզպետարանը չարձագանքեցին հրավերին, իսկ Սեւանի պահպանության փորձագիտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ դեռ եզրակացություն չի տվել: Այդպիսով` հասարակության ընդդիմախոսները միայն ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության Ընդերքի տրամադրման գործակալության գլխավոր մասնագետ Արթուր Միրաքյանն էր եւ ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական փորձաքննության գլխավոր մասնագետ Կարինե Մովսիսյանը:Հետաքրքիր էր լսել, թե ինչպես ՀՀ էներգետիկայի եւ բանական պաշարների նախարարության ներկայացուցիչն ասաց, որ Սոթքում տեղադրված ջարդող-տեսակավորող տեղամասը վերամշակող տեխնոլոգիա է, որը պետք է ստանա բնապահպանության փորձաքննության եզրակացություն: Իր հերթին Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը պնդեց, որ ջարդող-տեսակավորող տեղամասը հանքավայրի տեխնիկական վերազինման մի մասն է, որ «Geopromining Gold»-ը եւ նախագծող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ը հերքում են, որ ջարդող-տեսակավորող տեղամասը վերամշակող արտադրամաս է` ասելով, որ դա հանքաքարի արդյունահանման մի մասն է:Այսպիսով` ինչ է մտածում հասարակայնությունը ջարդող-տեսակավորող տեղամասի մասին: Լեւոն Գալստյան` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն. «Տոննայում մաքսիմում մի գրամ պարունակություն են իրենք ուզում շահագործել: Դրա պատճառով ուզում են ջարդիչ-տեսակավորող սարքն օգտագործել, որպեսզի քիչ ապրանք տեղափոխեն հարստացման կոմբինատ: Հիմա իրենք վերազինում են անում, թե ինչ են անում, դա երկրորդ հարց է: Բայց որ իրենք ուզում են հիմա շահագործել 0,8-1 գրամ տոննայում պարունակություն ունեցող հանքավայր, այդ դուք գիտեք լավ: Այդ է ամբողջ նպատակը վերազինման, ուրիշ նպատակ չունի: Հանքավայրը վերջացել է ըստ էության, այն կարելի էր փակել, բայց քանի որ պետք էր էլի ուտել Հայաստանի ընդերքը, դրա համար էլ որոշել են շարունակել շահագործել: Այդ շահագործումն այս պայմաններում բերում է մոտավորապես մի քանի անգամ ավելի շատ էկոլոգիական վտանքներ, քան մինչեւ այդ էր: …Այն որ իրենք մոտավորապես 5 անգամ ավելի շատ լցակույտ են թողնելու, դա ոչ մեկի չի հետաքրքրում: Պլյուս եթե իրենք ջարդիչ սարքը տեղադրում են այնտեղ, դա վերամշակող հանգույց է համարվում: Սեւանի ավազանում հանգույց դնելը նշանակում է, որ այն խառնվելու է Սոտք գետի ջրերին, գնալու է, լցվի Մասրիկ, Մասրիկի հետ գնա, լցվի Սեւան: Ով ուզում է փորձաքննություն անցկացնի, մեկ է, դա այդպես է լինելու»:Լիաննա Ասոյան` Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող. «Բոլորը հասկանում են որ ջարդիչ տեսակավորման սարքավորումն առանձին արտադրություն է, որը պետք է առանձին դիտարկել: Բայց նրանք (ընկերությունը) այն մտցրել են ընդհանուր նախագծի մեջ, քանի որ ընկերությունը շանսեր չուներ այն առանձին անցկացնելու»:Հասմիկ Ասլանյան` «Շողեր» ասոցիացիա. «Պետք է կանգնեցնել ընկերության նախագիծը, մինչեւ չգտնվեն առանց ռիսկերի նոր տեխնոլոգիաներ»: Սիլվա Ադամյան` «Թռչնասերների կենտրոն» ՀԿ. «Ես միանում եմ Հակոբ Սանասարյանին եւ կարծում եմ, որ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենք կա, որն արգելում է այդ գործունեությունը: Դրա համար նախագիծը պետք է մերժել օրենքի հիման վրա, առանց փորձաքննության անցկացման»: Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր». «Ջարդիչ-տեսակավորող սարքն արդեն իսկ տեղադրված է օրենքների խախտմամբ: Սա անօրինական գործունեություն է: Պետք է ստուգումներ անցկացնել ընկերությունում, կազմել խախտումների ակտ եւ այն ուղարկել դատախազություն»: Կարինե Դանիելյան` «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա. «Ամեն դեպքում պետք է կանգնեցնել ջարդիչ-տեսակավորող համալիրի աշխատանքը»:Հասարակայնության ներկայացուցիչները որոշեցին նախաձեռնել Սեւանա լճի պաշտպանության գործընթաց`Սեւանը` որպես ջրի ռազմավարական պաշար, համարելով բացարձակ առաջնահերթություն, որն անհրաժեշտ է երկրի եւ ազգի կենսագործունեության համար:

| Դիտում: 838 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.