Ուրբաթ, 19.04.2024, 09:41

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Հոկտեմբեր » 25 » Թռչկանում ավիրածություններն արդեն նկատելի են
18:49
Թռչկանում ավիրածություններն արդեն նկատելի են
Թռչկանի ջրվեժի շրջանում էկելեգիական վիճակն արդեն փոխվում է դեպի վատը: Էկոլոգների եւ երիտասարդ ակտիվիստների այս կարծիքի հետ համակարծիք են նաեւ մասնագետներն ու անկախ փորձագետները: Հոկտեմբերի 22-ին Թռչկանի պահպանության խմբի ակտիվիստներին միացան նաեւ WWF-ի փորձագետները, որպեսզի տեղում ուսումնասիրեն իրավիճակը:

«Մենք սկսեցինք ամբողջ էկոհամակարգի իրավիճակը դիտարկել մինչեւ Թռչկանի ջրվեժը` սկսած գետի կիրճից եւ սարերի լանջերից եւ վերեւում` 1700 մետրից ավելի բարձրության վրա: Ջրվեժից ոչ հեռու արդեն իսկ մեկ փոքր ՀԷԿ կառուցված է: Մենք նկարահանեցինք, եւ տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես է պակասում ջրի ծավալը ամբողջ ջրաբաշխման հատվածում: Փաստացիորեն գետ արդեն չկա: Նույնիսկ տարվա այս եղանակին դա պարզապես առվակ է:Հիմա Թռչկանից 1կմ հեռավորության վրա մտադիր են եւս մեկ ջրաբաշխիչ ստեղծել, ամբարտակ կառուցել: Արդեն իսկ կառուցվող նոր ՀԷԿ-ի տարածքում տեսանելի է, որ գետի ափին լցված թումբերը փոխել են նրա հունը»,- ասում է WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը: 


Նա ընդգծում է,որ Թռչկանը պարզապես ջրվեժ չէ եւ ոչ էլ պարզապես ջրի զանգված, որը ներքեւ է թափվում: Դա կենդանի, լիարժեք էկոհամակարգ է, որի համար ջուր է հարկավոր նրա ամբողջ տարածությամբ: «Դա եւ ջրվեժ է, եւ կիրճ, եւ գետեր, եւ հրաշալի լանդշաֆտներ: Կիրճի արեւելյան լանջին անտառ է ձգվում: Կա նաեւ կաղամախու պուրակ: Դա Հայաստանի համար հազվադեպ հանդիպող տեսակ է, մեզ մոտ ընդամենը երկու նման պուրակ կա: Եթե մեկ ՀԷԿ էլ ավելանա, ապա մի քանի տարի անց անտառը կարող է չորանալ: Մեր տվյալներով` այս տարածքում հանդիպում են այծյամներ եւ արջեր: Էկոհամակարգի ոչնչացմամբ այս տեսակները նույնպես կոչնչանան»,- ասում է Մանվելյանը:

Նա անհանգսություն է հայտնում Թռչկանի ճակատագրի կապակցությամբ: «Շինարարներն արդեն սկսել են փչացնել էկոհամակարգը` անտեսելով հասարակական զանգվածային բողոքը: Իսկ ի՞նչ կլինի, եթե այն մարի, եւ Թռչկանի ճակատագիրը մնա միայն ընկերության խղճին»,- հարցնում է Մանվելյանը եւ ավելացնում. «Մեզ համար ակնհայտ է, որ շինարարությունն անհրաժեշտ է դադարեցնել, հետեւել օրենքին, եւ Թռչկանը հանգիստ թողնել»:


| Դիտում: 824 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.