Հինգշաբթի, 02.05.2024, 13:13

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Ենթաբաժիններ
ԵՊՀ [3]
ԵՊՀ
Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Հայտարարություն / Գովազդ

Հայտարարություն » ԵՊՀ

Ֆրիտյոֆ Նանսեն
04.10.2010, 22:29


Ս/թ-ի հոկտեմբերի 7-ին ժ. 13։30-ին

ԵՊՀ Պալյաների դահլիճում (Իրավագիտության ֆակուլտետ 4-րդ հարկ) տեղի կունենա ականավոր հումանիստ, գիտնական, դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված միջոցառումը:



Ֆրիտյոֆ Նանսեն (Fridtjof Nansen, 1861 - 1930) նորվեգացի հետախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել Սովետական Հայաստանում։
Նանսենը ծնվել է Օլսոի մոտ գտնվող Ստոր Ֆռոնում 1861 թվականին, ապահոված փաստաբանի ընտանիքում: Երիտասարդ տարիքում եղել է հիանալի չմշկող, լողորդ և դահուկորդ,նկարիչ: Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանոմ` Օլսոյում: Առաջին Համշխարհային պատերազմից հետո Նանսենը ընդգրկվեց Ազգերի Լիգայի մեջ`որպես Բարձրագույն լիազոր: Այդ ընթացքում նա օգնել է Ռւսաստանին և ստեղծել է Նանսենի փախստականների անձնագիր: 1938թ ստեղծվել է Նանսենի ակադեմիան Լիլլեհամերում, Նորվեգիայում: Այն գործում է մինչ օրս: Նանսենը մահացել է 1930թ. մայիսի 13-ին Նորվեգիայում: Հայ ժողովուրդը ևս չի մոռացել իր մեծ բարերարին. Սպիտակ քաղաքում կա Ֆրիտյոֆ Նանսենի անունը կրող հիվանդանոց, որը կառուցել են նորվեգացիները: Նանսենի փողոցներ կան Երեւանում, Սպիտակում եւ Ստեփանավանում: Նանսենի անվան դպրոցներ կան Երեւանում եւ Արմավիրում, մանկատուն կա Գյումրիում, զբոսայգի կա Երեւանի Նոր Նորք թաղամասում:

Ավելացրեց: AH |
Դիտում: 1371 | :

...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.