Կիրակի, 22.12.2024, 10:46

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Այլ տեղեկություններ

Ֆակուլտետում բազային ֆինանսավորմամբ գործում են`

Կիրառական երկրաբանության (ղեկավար` Մ. Գրիգորյան),
Պրոֆեսոր Վ. Ավետիսյանի անվան ջրաերկրաբանության ուսումնագիտական (ղեկավար` Հ. Շահնազարյան),
Պրոֆեսոր Ա. Դեմյոխինի անվան ճարտարագիտական երկրաբանության (ղեկավար` Շ. Տիգրանյան),
Սեյսմոհետախուզության և էլեկտրահետախուզության (ղեկավար` Ե. Հակոբյան),
Հանքային հումքի ուսումնասիրման (ղեկավար` Գ.Նունյան),
Պետրոֆիզիկայի (ղեկավար` Լ. Միրզոյան),
Մագնիսահետախուզության և գրավիհետախուզության (ղեկավար` Ա. Մելքոնյան),
Ատլասային քարտեզագրության (ղեկավար` Կ. Շախոյան) լաբորատորիաները:
Ֆակուլտետն ունիպրոֆեսորներ Տ. Ջրբաշյանի, Ա. Գաբրիելյանի անվան, ինչպես նաև Ֆիզիկական աշխարհագրության,Սոցիալտնտեսական աշխարհագրության կաբինետներ:
Ֆակուլտետում գործում են մանրադիտակային կաբինետ, շլիխների պատրաստման արհեստանոց, ինչպես նաև ֆակուլտետի սաներ` զոհված ազատամարտիկներ Մհեր Ջուլհաջյանի և Արթուր Փարսադանյանի անվան լսարանները:
Ֆակուլտետում գործում են նաև Պատմական երկրաբանության և հնէաբանության կահավորված կաբինետը և Հայաստանի երկրաբանության կաբինետ-սրահը, որտեղ ցուցադրված են այդ տարածքների երկրաբանական, տեկտոնական, պալեոֆորմացիաների քարտեզներ, խորքային զոնաների ստրուկտուրային սխեմաներ, քարային և հնէաբանական բազմաթիվ նմուշներ և այլ նյութեր:
Ֆակուլտետը սերտորեն համագործակցում է թե հանրապետական, թե արտասահմանյան համապատասխան կառույցների ու կենտրոնների հետ: Կազմակերպվում են նաև միջազգային գիտաժողովներ, հոբելյանական և գիտական նստաշրջաններ:
Ֆակուլտետում ավանդաբար անց են կացվում միջոցառումներ` նվիրված երկրաբանի, ջրաբանի, օդերևութաբանի օրվան:

Ֆակուլտետն ունի հեռակա ուսուցման բաժին:

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում առաջնային են համարվում տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային հետևյալ ծրագրերը.

1. Այրվող նյութերի և թափոնների գերադիաբատիկ ճանապարհով գազաֆիկացման նոր եղանակի ներդրման հարցի մասին (ղեկավար` Ռ. Գևորգյան),
2.Հայաստանի թերմոքիմիական եղանակով մոդիֆիկացված բնական ցեոլիտների կիրառումը ռադիոակտիվ հեղուկ թափոնների էֆեկտիվ վնասազերծումը (ղեկավար` Ռ. Գևորգյան):

Երկրորդային են համարվում տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային հետևյալ ծրագրերը.

1.Ջրային աղետների մոդելավորում, կանխատեսում, ռիսկի գնահատում և արագ արձագանքում (ղեկավար` Թ. Վարդանյան),
2.Երկրաբանական աշխատանքների կազմակերպման և կատարման նպատակով մասնագիտացված ընկերության ստեղծում (ղեկավար` Ռ. Մովսեսյան),
3.Հնէաբանական օբյեկտների քարտեզագրում (ղեկավար` Ռ. Մինասյան),
4.Հիդրոտեխնիկական շինարարության մեջ նոր հակաֆիլտրացիոն էլեմենտների (շինանյութերի) կիրառման առաջարկ (ղեկավար` Ս. Հայրոյան),
5.Հայաստանի տարածքի գեոմորֆոլոգիական վտանգավորության և ռիսկի ատլասի կազմում (ղեկավար` Ո. Բոյնագրյան):

2007-2008 ուստարում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով հրատարակվել են 4 դասագիրք, 8 մենագրություն, 10 ուսումնական ձեռնարկ, 3 ուսումնամեթոդական ձեռնարկ, 69 հոդված, 12 զեկուցումների թեզիս:

Ֆակուլտետում սովորում են 684 ուսանող (595-ը` բակալավրիատում, 89-ը` մագիստրա- տուրայում) և 24 ասպիրանտ, որոնցից 16-ը` Իրանից և Սիրիայից: Ֆակուլտետում աշխատում են ՀՀ ԳԱԱ 1 ակադեմիկոս, 7 պրոֆեսոր, 32 դոցենտ, 4 ա- սիստենտ, 16 դասախոս:






Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.
.