Կիրակի, 16.06.2019, 04:50

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Մեր մասին/Ամբիոններ/Երկրաֆիզիկայի ամբիոն

Ամբիոնի վարիչ` երկր. հանք. գիտ. դոկտոր, պրոֆեսոր՝

Ռոբերտ Սարիբեկի Մինասյան


1966թ. Երկրաբանական ֆակուլտետի կազմում բացվում է օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդների ամբիոնը, որի առաջին վարիչ է ընտրվում դոցենտ Հ. Վանցյանը: Հետագայում ամբիոնի վարիչի պարտականությունները կատարում են դոցենտ Մ. Գրիգորյանը և պրոֆեսոր Հ. Ավչյանը: Յուրաքանչյուր ուստարի երկրաֆիզիկայի բաժին մեծ մրցույթով ընդունվում էին 25 ուժեղագույն դիմորդներ: Հետագայում ամբիոնը համալրվում է բաժինն ավարտած լավագույն շրջանավարտներով, որոնք զբաղվելով ամբիոնի գիտական ուղղվածության հետ կապված հետազոտություններով, հաջողությամբ պաշտպանում են թեկնածուական ատենախոսություններ և անցնում ամբիոն դասախոսական աշխատանքի:

Ամբիոնի առաջին վարիչ Հ. Վանցյանը (1966-76թթ.), զբաղվելով էլեկտրահետախուզությամբ, նպատակային աշխատանքներ է կատարում Հայաստանի տարբեր շրջաններում այդ մեթոդի նորագույն մոդիֆիկացիաների փորձարկման, դաշտային հանույթի մեթոդիկայի մշակման և արդյունքների գործնական ներդրման ասպարեզում: Առանձնապես նշանակալի են նրա հետազոտությունները Ալավերդու, և Կապանի հանքային դաշտերի հեռանկարային գնահատման գործում:

Ամբիոնի ստեղծման օրից ուսումնասիրություններ են իրականացվում հետևյալ բնագավառներում` գրավիմագնիսահետախուզություն, էլեկտրահետախուզություն, սեյսմահետախուզություն, ռադիոմետրիա, սեյսմաբանությյուն և լեռնային ապարների ֆիզիկական հատկությունների որոշում: Գործում են համապատասխան լաբորատորիաներ, որտեղ կատարվում են ուսումնա-մեթոդական, գիտահետազոտական և կիրառական նշանակություն ունեցող աշխատանքներ: Մասնավորապես, համալիր ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ տարածքի երկրակեղևի, երկրաֆիզիկական դաշտերում երկրաբանական տարբեր կառուցվածքների առանձնահատկությունների արտահայտման, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման նպատակներով: Կատարվում են աշխատանքներ գեոդինամիկ բազմանկյուններում երկրաշարժերի կանխագուշակման նպատակով երկրաֆիզիկական դաշտերի ոչ մակընթացային վարիացիաների ուսումնասիրման ուղղությամբ:ՀՀ տարածքի երկրակեղևի խորքային կառուցվածքի երկրաֆիզիկական մեթոդներով ուսումնասիրման, տեկտոնական գոտիավորման, դրանց սահմանների հետամտման, խորքային խզումների քարտեզագրման հարցերով զբաղվել են ամբիոնի դոցենտներ Է. Հաջիմամուդովը և Լ. Թադևոսյանը: Նրանց կողմից կազմվել է ՀՀ տարածքի գրավիմետրական դաշտի քարտեզներ` Մ 1:500000 և Մ 1:200000:

ՀՀ տարածքում լանջերի կայունության սողանքային մարմինների դինամիկայի հակասողանքային միջոցառումների հետ կապված հարցերը ամբիոնում կատարված գիտական հետազոտությունների շարքին են դասսվում:

Ամբիոնի ուսւումնասիրությունների ուղղությունը երկրաշարժերի կանխագուշակման նպատակով Արմավիր - Տաշիր և ՀՀ ԱԷԿ-ի շրջակա տարածքում գեոդինամիկ բազմանկյունների ստեղծումն էր, որտեղ երկար տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցները հետևում էին գրավիտացիոն դաշտի ոչ մակընթացային փոփոխությունների բնույթին:

1984-93թթ. ամբիոնի վարիչ` պրոֆ. Հ. Ավչյանի ղեկավարությամբ ամբիոնում ստեղծվում է լեռնային ապարների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրման լաբորատորիան, որտեղ սկսվում են ՀՀ տարածքում լայն տարածում ունեցող լեռնային ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրությունները: Հետագայում այդ աշխատանքները շարունակվեցին ամբիոնի ասիստենտ Գ. Մարկոսյանի կողմից, և այդ գիտական հետևություններն ու արդյունքները ներկայացվեցին նրա թեկնածուական թեզի մեջ, որը ներկայումս զբաղվում է նաև հանքային երկրաֆիզիկայի հարցերով: Ամբիոնի դասախոս, դոց. Վ. Բալասանյանի գիտական հետաքրքրությունները կապված են հիմնականում կիրառական սեյսմաբանության, սեյսմիկ շրջանացման և սեյսմոգեոդինամիկայի խնդիրների հետ:

2001թ-ից ամբիոնը վերանվանված է և կոչվում է երկրաֆիզիկայի ամբիոն: Այն ղեկավարում է պրոֆ. Ռ. Մինասյանը, որը, սկսած 1970-ական թվականներից, մշտապես կապված է եղել ամբիոնի դասախոսական և գիտահետազոտական աշխատանքների հետ: Ամբիոնում տարվող դասախոսությունների համալիրը լրացվում է երկրաֆիզիկայի բնագավառի ժամանակակից առարկաներով: Գիտահետազոտական աշխատանքները ավելի են ակտիվանում ինժեներական երկրաֆիզիկայի ուղղությամբ: Գիտամեթոդական և կիրառական ուսումնասիրություններ են իրականացվում հիդրոերկրաբանության, ճարտարագիտական երկրաբանության,սեյսմոշրջանացման, էկոլոգիական խնդիրներ լուծելու նպատակներով: Ամբիոնի դոցենտ Վ.Վարդանյանը (ներկայումս պրոֆեսոր) ամփոփելով իր բազմամյա գիտահետազոտական ուսումնասիրությունների փորձը ջրաերկրաֆիզիկայի բնագավառում, պաշտպանում է դոկտորական ատենախոսություն, որը պետք է համարել ամբիոնի հաջողություններից մեկը:

Վերականգնված են մասնագիտական կապերը ԱՊՀ երկրների բուհական և գիտահետազոտական կազմակերպությունների հետ, ակտիվ աշխատանքներ են տարվում ասպիրանտական և հայցորդական ուսուցման ուղղությամբ:Հենվելով կատարված գիտահետազոտական, ուսումնա-մեթոդական աշխատանքների արդյունքների վրա ամբիոնի աշխատակիցները, հանրապետության տարբեր կազմակերպությունների մասնագետներ, ինչպես նաև արտերկրի ուսանողներ, պաշտպանել են գիտական և մագիստրոսական թեզեր (Լ.Միրզոյան, Լ.Սարգսյան ՍԱհ-ից Ա.Իդրիս, Ս.Զեյզաֆուն,) Ամբիոնի աշխատակիցները ակտիվորեն մասնակցել և շարունակում են մասնակցել միջազգային և հանրապետական տարբեր կոնգրեսներին, կոնֆերանսներին: Ուսանողների հետ տարվող լեկցիոն և գործնական աշխատանքներին (դաս. Մ.Մկրտչյան,լաբ. Ա.Մելքոնյան ) զուգահեռ ամբիոնում իրականացվել և իրականացվում են պլանային գիտահետազոտական(թեմատիկ) և պայմանագրային հիմունքներով ուսումնասիրություններ:



Օրացույց
«  Հունիս 2019  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.