Կիրակի, 16.06.2019, 04:53

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Մեր մասին/Ամբիոններ/Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն

Ամբիոնի վարիչ` աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր՝

Արամայիս Ռուստամի Ավագյան


Կազմավորվել է 1933-ին: Հիմնադրումից մինչև 1936 թվականը այն ղեկավարել է պրոֆեսոր Տիգրան Աթաբեկյանը, նրա հաջորդել են պրոֆեսոր Գուրգեն Քոչարյանը, դոցենտներ Սիրաք Բերբերյանը, Երեմ Եղիազարյանը, Արամ Օհանյանը, պրոֆեսորներ Թադևոս Հակոբյանը, Լեմվել Վալեսյանը, Արամայիս Ավագյանը:

Ամբիոնը ապահովել է սոցիալական, տնտեսական, աշխարհագրական, հայրենագիտական, բնօգտագործման, բնապահպանական, սերվիսի և զբոսաշրջության դասընթացների ուսուցանումը: Ուսանողները մասնագիտացել են հասարակական աշխարհագրության, բնօգտագործման և բնապահպանության, սերվիսի գծով:

Ամբիոնում պրոֆեսոր Գ.Քոչարյանի ղեկավարությամբ կազմվել է ՀՍՍՀ խոշոր մասշտաբի տնտեսաշխարհագրական քարտեզ: Մեծ է եղել պրոֆեսոր Թ.Հակոբյանի ներդրումը Հայաստանի պատմական աշխարհագրության և բառարանակազմության բնագավառներում: Նա հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների հանրագիտական հինգ հատորանոց բառարանի ստեղծման աշխատանքները:

Ամբիոնի պրոֆեսոր Լ.Վալեսյանի խմբագրությամբ, ամբիոնի պրոֆեսոր Ա.Ավագյանի, Կ.Դանիելյանի, դոցենտներ Մ.Թորոսյանի, Մ.Մանասյանի, Ս.Սուվարյանի, Ա.Պոտոսյանի մասնակցությամբ հրատարակվել է Հայաստանի հանրապետության աշխարհագրական ատլասը:

Պրոֆեսոր Լ.Վալեսյանի ղեկավարությամբ հրատարակման է նախապատրաստվել «Հայ բնակչության և մշակույթի» ատլասը:

Մեծ է ամբիոնի ներդրումը կրթական համակարգի զարգացման գործում: Ամբիոնի դասախոսներ Ա.Ավագյանի, Գ.Հովհաննիսյանի, Մ.Թորոսյանի, Մ.Մանասյանի, Ա.Պոտոսյանի, Լ.Վալեսյանի մասնակցությամբ ստեղծվել են հանրակրթական դպրոցների 4-11 դասարանի աշխարհագրության դասագրքեր:

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հրատարակվել են 30-ից ավելի մենագրություններ, բուհական դասագրքեր: Մեծ աշխատանքներ են կատարվում բարձրորակ մասնագետների պատրաստման գործում, գործում են երկու մագիստրական ծրագրեր: 2010-2011 ուսումնական տարում ամբիոնում սովորում են 13 ասպիրանտներ (որոնցից 12-ը օտարերկրյա քաղաքացիներ, 4-ը հայցորդներ):

Ամբիոնում իրագործվում են գիտահետազոտական աշխատանքներ դոց. Ս.Սուվարյանի ղեկավարությամբ կատարվում է «ՀՀ կայուն զարգացման ինտեգրալ աշխարհագրական կանխատեսում» գիտահետազոտական թեման: ԵՊՀ հայագիտության կենտրոնում պրոֆ. Ա.Ավագյանի խմբագրությամբ վերահրատարակման է նախապատրաստվում «Հայաստանի և հարակից շրջանների» տեղանունների բառարանը:

Ամբիոնի ներկա կազմն է. Ավագյան Ա. աշխ.գ.դ. պրոֆ., Դանիելյան Կ. աշխ.գ.դ. պրոֆ., աշխ.գ. դոկ. Մանասյան Մ., դոց.դոց. Թորոսյան Մ. Հովհաննիսյան Գ. Պոտոսյան Ա. Սուվարյան Ս., աշխ.գ.թ. ասիստենտներ` Սարգսյան Տ. ,Պետրոսյան Շ., դասախոսներ Սարգսյան Լ., Շախոյան Կ., լաբորանտներ` Հակոբյան Լ. Խաչատրյան Ս., Անդրեասյան Վ., Չիքիլիզյան Մ.:



Օրացույց
«  Հունիս 2019  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.