Հինգշաբթի, 21.11.2024, 15:05

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 4
Հյուրեր: 4
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 30 » Աբովյանի կրպակները այգու տարածքում
19:19
Աբովյանի կրպակները այգու տարածքում
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը եւ «Մեր քաղաքը» նախաձեռնությունը տարածել են հաղորդագրություն, որով ահազանգում են Երևանի հանրային զբոսայգու ոչնչացման մասին:

«Վերջին օրերին Երևանի բնակիչներն ականատես եղան, թե ինչպես Աբովյան փողոցի մայթերին կառուցված խանութներն ու կրպակները Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին: Սա մեր իրականությունում եզակի նախաձեռնություն էր, երբ քաղաքային իշխանությունները հանրային շահը վեր դասեցին մասնավորից և ընդհանուր օգտագործման տարածքը վերադարձրեցին Երևանի բոլոր բնակիչների օգտագործմանը: Բոլորիս սիրելի Աբովյան փողոցն ստացավ իր նախկին տեսքը, ինչի առիթով նորընտիր քաղաքապետի հասցեին հնչեցին բազմաթիվ շնորհակալական խոսքեր, և այս ամենը լայնորեն լուսաբանվեց մամուլով:

Սակայն, երկու օր առաջ մեզ հայտնի դարձավ, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցները տեղափոխվել են Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում գտնվող այգու տարածք՝ Մաշտոց-Կողբացի հատված: Անմիջապես այցելեցինք տարածք և տեղում հավաստիացանք տեղեկության իսկության մեջ: Փաստորեն, հակառակ թվացյալ առաջընթացի, շարունակվում է Երևանի կանաչ գոտիների և զբոսայգիների ոչնչացումը: Աբովյանի կառույցների ապամոնտաժումը մամուլի շնորհիվ կատարվեց հասարակության աչքի առջև, օրը ցերեկով, մեծ աղմուկով, սակայն դրանք նույն այդ հասարակության աչքից հեռու՝ օր ու գիշեր աշխատելով, կայծակնային արագությամբ, ահա, վերակառուցվում են Երևանի վերջին հանրային զբոսայգիներց մեկում:

Հիշեցնում ենք, որ Արամի և Բյուզանի փողոցների միջնամասում գտնվող նշված այգին հանրային զբոսայգի է՝ հանգստյան գոտի: Այգում որևէ նման շինության տեղակայումը հակաօրինական է և ոտնահարում է Երևանի բնակիչների առողջ միջավայրում ապրելու և հանգստի սահմանադրական իրավունքները: Այս որոշմամբ ևս մեկ անգամ մասնավոր շահը վեր է դասվել հանրայինից: Փոխանակ արդեն իսկ խարխուլ վիճակում գտնվող այգին բարեկարգվի և ապամոնտաժվեն գոյոթյուն ունեցող շինությունները՝ այգու մի զգալի հատվածը ոչնչացվում է և վերածվում առևտրի գոտու:

Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել հիշյալ շինարարությունը և ապամոնտաժել արդեն իսկ կառուցված խանութները: Քաղաքային իշխանությունները պարտավոր են գտնել այնպիսի այլընտրանք, որը որևէ կերպ չի ոտնահարի Երևանի բնակիչների շահերը, այլ ոչ թե մի ընդհանուր օգտագործման տարածքից շինություններ ապամոնտաժել և տեղափոխել մեկ այլ ընդհանուր օգտագործման՝ այս անգամ կանաչ տարածք: Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն, աչքակապություն և քաղաքացիների իրավունքների ոտնահարում:

Ս.թ. հունվարի 30-ին` ժամը 13:00-ին այգում տեղի է ունենալու բողոքի միջոցառում, որին սույնով հրավիրում ենք նաև քաղաքապետարանի պատասխանատու ներկայացուցչին»,- ասված է հաղորդագրության մեջ:


«Ձեր «բուծիկները» ուրիշ տեղ բուծեք». Աբովյան փողոցի կրպակների նոր հանգրվանը զայրացրել է բնապահպաններին

Tert.am

Աբովյան փողոցից օրեր առաջ ապամոնտաժված կրպակները, պարզվում է, հանգրվան են գտել Երևանի ոչ պակաս կենտրոնական մասերից մեկում՝ Մաշտոցի պողոտայի՝ Արամի և Բյուզանդի փողոցներին հարող այգում, «Մալիբու» սրճարանի դիմացի մայթի տարածքում։ Քաղապետարանի աշխատակիցները նույնությամբ տեղադրել նախկինում Աբովյան փողոցի վրա գտնվող ապամոնտաժված կրպակները նշված վայրում:

Տեղում հավաքվել են մի շարք բնապահպաններ և պարզել են հետևյալ գրություններով պաստառներ. «Ձեր «բուծիկները» ուրիշ տեղ բուծեք», «Այս այգին երևանցիներինն է, հեռու մնացեք վերջին կանաչ տարածքներից», «էլ ոչ մի կտոր «գերակա» բիզնեսին», «Պահանջում ենք քաղաքապետից վերադարձնել հանրային այգին»։

Բնապահպան, «Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը Tert.am-ին հայտնեց, որ իր կարծիքով իրականացվում է անօրինական շինարարություն և շինարարները ոչ մի փաստաթուղթ չունեն, չկա նաև շինարարության որևէ ցուցանակ։ Դովլաթյանը տեղեկացրեց նաև, որ ինքը ահազանգել է Ոստիկանություն՝ շինարարությունը դադարեցնելու պահանջով։
«Ամբողջ հեռուստատեսությունը ծափ-ուրախությամբ ցուցադրեց, թե ինչպես է Աբովյան փողոցը մաքրվում այդ շինություններից, իսկ հիմա մենք տեսնում ենք հակառակ պատկերը։ Այլանդակվում է Հայաստանի կենտրոնական տարածքներից մեկը»,- ասաց Դովլաթյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարելով, որ Աբովյան փողոցը հետ է վերադարձնելու երևանցիներին, այստեղից հունվար ամսվա ընթացքում ապամոնտաժել տվեց բազմաթիվ կրպակներ՝ չնայած բարձրացված դիմադրությանը: Ըստ Երևանի քաղաքապետարանի կազմած ցանկի՝ առաջնահերթ պետք է ապամոնտաժվեր 243 կրպակ: Ընդ որում՝ բարձրացված աղմուկից և բանակցություններից առաջ կրպակատերերին փոխհատուցում չէր առաջարկվում:

Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ կրպակատերերի հետ իրենց բանակցությունների արդյունքում գտնվել է բոլորի համար ընդունելի փոխզիջումային լուծում. կրպակատերերին առաջարկվել են նոր տեղեր, որոնք ընդունելի են նրանց համար:

Tert.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Երևանի քաղաքապետարանից։ «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև որոշակի հարցերի հետ կապված ճշտումներ պետք է անեմ»,-մեր այն հարցին, թե այդ լուծումը հենց «Մալիբու»-ին հարակից տարա՞ծքն է, պատասխանեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:

Ստեղծված «Կրպակատերերի շահերի պաշտպանություն» նախաձեռնության կազմկոմիտեի նախագահ Արևիկ Ղազարյանը, թեև նշեց, որ իրենց ցուցակներում Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած նշված տարածքները ներառված չէին, սակայն կարծիք հայտնեց, որ առանց կրպակատերերի համաձայնության Երևանի քաղաքապետարանը դրանք չէր տեղադրի այդ տարածքում:

| Դիտում: 703 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.