Անօրինական անտառահատումների հարցը նախկինի պես մնում է չլուծված: Այս մասին «ԱրմԻնֆո»-ի հետ զրույցում ասաց «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
«Զարմանում եմ, որ մինչ օրս «Հայանտառ» ՊՈԱԿ-ը եւ հատկապես Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնը ուշադրություն չեն դարձնում անկախ փորձագիտական ուսումնասիրություններին, որոնք, իդեպ, ամբողջությամբ հակասում են պաշտոնական տվյալներին: Նրանց լսելու փոխարեն մեր պաշտոնական կառույցները պարզապես հերքում են այդ փաստերը եւ ասում են, որ դրանք ճիշտ չեն:
|
|
Ինչպես կարելի է հենց այնպես հերքել այդ հետազոտությունները, անհասկանալի է, չէ որ դրանք անցկացվել են փորձառու փորձագետների կողմից»,- ընդգծում է Զարաֆյանը:
««Հայանտառ»-ի տվյալներին արդեն ոչ ոք չի հավատում, նույնիսկ ինքը` «Հայանտառը»: Արդեն բոլորին հասկանալի է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Այնուամենայնիվ, բոլորը կառչում են այդ տարօրինակ թվերից»,- նշեց նա:
«Անտառային համայնքներում չեն թաքցնում, որ ակտիվությունը սկսում է օգոստոսից, քանի որ պետք է երեխաներին դպրոց ուղարկել, իսկ դա մեծ ծախսեր է պահանջում: Դա խոսում է այն մասին, որ անտառը հատվում է ոչ միայն տների ջեռուցման համար, այլ` առաջին հերթին բիզնեսի: Եւ, Իհարկե, այս գործում «Հայանտառ»-ը մեծ դեր ունի, քանի որ հնարավոր չէ մտնել անտառ` չիմանալով անտառապահին: Դրա համար էլ անտառապահներն ունենում են տուգանքների եւ քրեական գործերի այդքան մեծ տոկոս: Բայց չէ որ նրանց հետեւում ինչ-որ մեկը կանգնած է»,- ընդգծեց Զարաֆյանը:
Նա նաեւ ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ կառավարությունը, որը մոտ 20% պակաս ֆինանսավորեց անտառային սեկտորին, փաստացիորեն ստիպեց «Հայանտառ»-ին օրինական հիմունքներով զբաղվել արդյունաբերական հատումներով:
«Ուշադրություն դարձնելով նրան, որ Հայաստանը մտնում է սակավանտառ երկրների ցուցակի մեջ (մի շնչին ընդամենը 0,12 հա), ապա անտառի պահպանման հարցը շարունակում է մնալ ամենաարդիների թվում»,- նշում են IUCN-ի եւ ICARE-ի փորձագետները:
|