Երեքշաբթի, 03.12.2024, 20:52

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 4
Հյուրեր: 4
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 3 » Անտառվերականգնման աշխատանքներ` Կապանի տարածաշրջանում
22:10
Անտառվերականգնման աշխատանքներ` Կապանի տարածաշրջանում
«1990-ական թվականներին Սյունիքում անտառներն ավելի քիչ են տուժել Հայաստանի հյուսիսային շրջանների համեմատ: Սակայն այստեղ էլ կան համատարած հատված տարածքներ, որոնք խիստ վերականգնման կարիք ունեն»,- «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց «Խուստուփ» բնապահպանական ՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը' հավելելով, որ անխնա հատվել են հիմնականում պտղատու ծառեր' արոսենու որոշ տեսակներ, տանձենիներ, կեռասենիներ, որոնց պտուղներից ոչ միայն մարդիկ են օգտվել, այլեւ դրանք կեր են հանդիսացել վայրի թռչունների համար: 
Նրա խոսքով' վերջին տարիներին անտառվերականգնման աշխատանքներ տարածաշրջանում իրականացվում են, սակայն դրանք կատարվում են միջազգային կառույցների ֆինանսական աջակցությամբ, ինչը բավարար չէ, անհրաժեշտ է պետական մոտեցում: Անցած գարնանը Կապանի անտառտնտեսությունը Դավիթբեկի անտառպետության 2006թ.-ին հրդեհված Գեղիի տարածքում, շուրջ 20 հա-ի վրա անտառվերականգնման աշխատանքներ է իրականացրել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ: Տնկվել են շուրջ 7 հազար հատ գիհի եւ կաղնի տեսակի տնկիներ: Ապահովվել է 45-50 տոկոս կպչողականություն, որը բավականին լավ ցուցանիշ է անջրտի պայմանների համար: Ըստ Մարտիրոսյանի' Խորհրդային միության ժամանակ յուրաքանչյուր տարի հիմնվում էր 200-300 հա նոր անտառ: Իսկ Կապան քաղաքի շրջակայքում ծրագրված էր ստեղծել կանաչ գոտի: Սակայն այս ծրագրի միայն մի մասն է կատարվել, որը դադարեցվել է 90-ական թվականներին' ֆինանսավորում չլինելու պատճառով, մինչդեռ լեռնահանքային արդյունաբերություն ունեցող քաղաքի համար դա շատ կարեւոր է: Այս տարի Կապանի անտառտնտեսությունը 350 ծառ է տնկել նաեւ Վահանավանք տանող ճանապարհին' ՄԱԿ-ի կողմից 2011-ն անտառի տարի հայտարարելու կապակցությամբ: Դրանք հիմնականում մրգատու ծառեր են, որոնց կպչողականությունը ստուգումից հետո պարզվել է' բավարար է: Անտառվերականգնման լայնածավալ աշխատանքների համար կարեւոր է Կապանի անտառտնտեսության տնկարանի վերականգնումը, ինչի համար արդեն իսկ ծրագիր է մշակվել: Ֆինանսների առկայության դեպքում այն կսկսի աշխատել եւ այդ դեպքում ոչ միայն կբավարարի տարածաշրջանի պահանջարկը, այլեւ կարող է տնկիներ տրամադրել հանրապետության մարզերին եւս:

| Դիտում: 772 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.