Կիրակի, 22.12.2024, 17:42

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 27 » Առաջին անգամ ուսումնասիրվել է Արագած լեռան Քարի լճի հատակը
20:05
Առաջին անգամ ուսումնասիրվել է Արագած լեռան Քարի լճի հատակը
Հուլիսի 21-ին առաջին անգամ հայ սուզորդների թիմը Հարավային կիսագնդում 3207 մետր բարձրության վրա ուսումնասիրեց Արագած լեռան Քարի լճի հատակը:

Ավելի վաղ նման փորձ իրականացրել էր միայն Ժակ Իվ Կուստոյի թիմը Հարավային կիսագնդի Տիտիկակա լճում:

էքսպեդիցիայի ղեկավար, միջազգային կարգի հրահանգիչ, ջրասուզակ, աշխարհի չեմպիոն Ռաֆայել Մկրտչյանի խոսքով, էքսպեդիցիայի նպատակը նման պայմաններում ջրասույզների ֆիզիկական վիճակի հետ կատարվող փոփոխությունների ուսումնասիրումն էր եւ Հյուսիսային կիսագնդում ռեկորդ սահմանելը:

Բժշկական թիմի ղեկավար Գեւորգ Շահսուվարյանի խոսքով, համաշխարհային մասշտաբով չեն եղել հետազոտություններ, թե արդյոք ջրասույզներն իրավունք ունեն սուզվելու նման բարձրություններում եւ առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ:

«Ջրասույզները հետազոտվել են սուզվելուց առաջ, հետո եւ դուրս գալուց մեկ ժամ հետո: Հետազոտությունների արդյունքները կհրապարակվեն մի քանի օրից: Սա շատ մեծ քայլ է թե' բժշկական, թե' բնակլիմայական տեսակետից», - նշում է Գեւորգ Շահսուվարյանը:

«Հայ էքսթրիմ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Հարությունյանը նշում է, որ մինչեւ օրս ոչինչ հայտնի չէր Քարի լճի բնակլիմայական պայմանների մասին:

«Հետազոտությունների արդյունքում պարզեցինք, որ լիճը հրաբխային առաջացում ունի: Մենք ակնկալում էինք տեսնել լեռնային քարային զանգվածները, բայց տեսանք տիղմ, նստվածք: Կենդանական աշխարհ չկար, մեկ-երկու սիգ», - նշում է Ռաֆայել Մկրտչյանը:

Ջրի ջերմաստիճանը սուզման պահին ջրի մակերեսին +5 էր, իսկ հատակում +3: Նման պայմաններում դայվերները նախատեսել էին մնալ 40 րոպեից ոչ ավելի: Սակայն Ռաֆայել Մկրտչյանի խոսքով, ավելի շատ տարածք ուսումնասիրելու համար ջրի տակ մնացին 1 ժամ 20 րոպե եւ ուսումնասիրեցին հատակի մոտ 70 տոկոսը:

Թիմի անդամները նշում են, որ սա եւս մեկ հաղթանակ էր Հայաստանի դրոշի ներքո, իսկ Գեւորգ Շահսուվարյանը վստահ է. - «Սա առաջինն է, բայց վերջինը չէ: Ուզում ենք ուսումնասիրել Հայաստանի լեռնային գոտիներում գտնվող բոլոր լճերը»:

Արմինե Հարությունյանի կարծիքով, սա նախապայման է տուրիզմի նոր ուղղություն զարգացնելու համար: Իսկ էքսպեդիցիայի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը նշում է. - «Սա մեզ հնարավորություն տվեց որպեսզի հետագայում կազմակերպենք միջազգային մրցումներ եւ հրավիրենք ամբողջ աշխարհի այն դայվերներին, ովքեր կցանկանան մասնակցել այսպիսի էքստրեմալ սուզումներին»:


| Դիտում: 1495 | Ավելացրեց: AH | Գնահատական: 5.0/2 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.