Այսօր բացվեց Քեյթի Գունդակչյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը: Հեղինակը 300-ից ավելի լուսանկարները հավաքել է դեպի Արևմտյան Հայաստան կատարած իր այցելությունների ժամանակ: Ցուցահանդեսին ներկայացված էր նաև այս տարվա օգոստոս ամսին Արարատ լեռան վրա կատարած նկարահանումներից կադրեր, որոնք տրամադրել էին նախկին համալսարանականները:
« Ցուցահանդեսը շատ մեծ հայրենասիրական նշանակություն ունի, որովհետև, ցավոք, բոլորը չեն կարող այցելել մեր պատմական հայրենիք: Ես ինքս էլ շատ տպավորվեցի, երբ առաջին անգամ դիտեցի ցուցահանդեսը » - ասում է ԵՊՀ գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանը:
« Ծուլություն ու հոգնել բառերը չեմ սիրում, քանի դեռ կենդանի եմ, զբաղվելու եմ այս գործով » - ասում է տիկին Քեյթին :
|
|
Հիշեցնենք նաև, որ «Լեռնապատում հայոց» խորագրով ցուցահանդեսը կմնա գրադարանի ճեմասրահում ևս մեկ շաբաթ, որից հետո կլինեն ցուցադրություններ նաև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում և ՀՀ մարզերում:
|