Կիրակի, 22.12.2024, 17:21

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 30 » Արկտիկայի հալումը ռեկորդային աստիճանի է հասել
19:36
Արկտիկայի հալումը ռեկորդային աստիճանի է հասել
2011թ ամռանը գրանցվել է Արկտիկայի սառույցների հալման ծավալների ամենամեծ ցուցանիշը վերջին 1450 տարիներին: Նման եզրակացության են եկել Քվեբեկի համալսարանի երկրաբանները, ովքեր արդյունքը ստանալու համար ուսումնասիրել են ավելի քան 60 աղբյուրներ` այդ թվում, երկրաբանական փորձանմուշներ, հին նավամատյաններ եւ այլն, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գիտնականներն ուսումնասիրության արդյունքում եկել են եզրակացության, որ մ.թ. 600թ Արկտիկայի տարածքը կազմել է 8,5 մլն ք/կմ: Այս տարի սառցապատ տարածությունները հասել են պատմական նվազգույնի` 4,24 մլն ք/կմ:

Նշվում է, որ արկտիկական սառույցների հալման գործընթացը ընթանում է ինչպես մակերեսային, այնպես էլ ստորջրյա հատվածում, ինչը հետեւանք է կլիմայի, ծովային ջրի ջերմաստաիճանի եւ ջրի աղիության աստիճանի փոփոխության: Եթե նախկինում սառցահալը տեղի էր ունենում միայն ծովային տաք հոսանքների ազդեցությամբ, ապա այժմ դրա վրա մեծ ազդեցություն է թողնում նաեւ մթոնոլորտի տաքացումը:

| Դիտում: 793 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.