Կիրակի, 22.12.2024, 16:41

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 4 » Ատոմակայանի վթարների քննությանն առնչվող հարցերը կառավարության ուշադրության կենտրոնում
19:01
Ատոմակայանի վթարների քննությանն առնչվող հարցերը կառավարության ուշադրության կենտրոնում
Հայաստանի ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ)-ում միջադեպերի, վթարների հետևանքով ռադիոակտիվ արտանետման արդյունքում հնարավոր է ՀԱԷԿ-ի անձնակազմի եւ բնակչության գերճառագայթահարում, ԱԷԿ-ի հարակից տարածքների ռադիոակտիվ աղտոտում: ՀԱԷԿ-ի այսպիսի եւ այլ ծանրության վթարների ու միջադեպերի քննության կարգը հաստատելու մասին որոշում կընդունի ՀՀ կառավարությունը ապրիլի 5-ի նիստում: Որոշման նախագիծը մշակել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմը` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր ուղեցույցի (Միջուկային պատահարների միջազգային սանդղակի - INES) պահանջների հիման վրա: Որոշման ընդունմամբ, ըստ կառավարության պաշտոնական կայքի, կամրագրվեն միջուկային տեղակայանքում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի դեպքում մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա ռադիոակտիվ արտանետումների կանխարգելման համար անհրաժեշտ պատնեշներին ու հսկողությանը ներկայացվող պահանջները, միջադեպերի դասակարգումն ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջուկային եւ ճառագայթային վթարների ժամանակակից սանդղակի, եւ դրան համապատասխան կիրառվող կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, միջադեպերի քննության գնահատման կարգը եւ այլ հարաբերությունները:

Որոշման նախագծի համաձայն` ԱԷԿ-ի վթարների եւ միջադեպերի քննությունը կատարելու է հատուկ ստեղծված հանձնաժողովը, որի կազմը հաստատելու է ԱԷԿ-ը շահագործող կազմակերպությունը: Միջադեպերի քննությունը պետք է անցկացվի դրանց հայտնաբերման պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:

| Դիտում: 836 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.