Կիրակի, 22.12.2024, 16:21

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Ապրիլ » 26 » ԱՅՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ՇԻՐՄԻՆ
18:51
ԱՅՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ՇԻՐՄԻՆ
ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամները, ավանդույթի համաձայն, համալսարանական զոհված ազատամարտիկների ծննդյան ու մահվան օրերին այցելում են նրանց շիրիմներին ու ծննդավայրեր:

Ապրիլի 21-ին Արեգում` այժմ իր հերոս զավակի անունը կրող Թաթուլ գյուղում, սպասում էին համալսարանականներին: Նախորդ օրը` վաղ առավոտյան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ Երեւանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում օրհնություն ստանալուց հետո ճանապարհ ընկան դեպի Թաթուլ գյուղ:

Ազգային ու հայրենասիրական երգեր երգելով, Թաթուլի գրած բանաստեղծություններն ասմունքելով` ուղիղ քսանհինգ ժամ հետո ուխտավոր համալսարանականներն արդեն Ազգային հերոսի ծննդավայրում էին, որտեղ Թաթուլի հարազատները, մարտական ընկերներն ու վարդանանքցիներն իրենց հարգանքի տուրքն էին մատուցում Թաթուլ Կրպեյանի հիշատակին:

«Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում «Վարդանանք» ակումբի անդամները գյուղի` Թաթուլ Կրպեյանի անունը կրող դպրոցում ռազմահայրենասիրական դաս վարեցին: Հատկանշական է, որ այս դպրոցի անգամ ցածր դասարանների աշակերտներն ապրում են թաթուլյան ոգով. նրանք հպարտությամբ էին նշում, որ իրենք Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի համագյուղացիներն են:

Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Էդգար Էլբակյանն ու իր երկու ընկերները` Գոռ Նազարյանն ու Էրիկ Դավթյանը, Էդգարի նախաձեռնությամբ Թալինից ոտքով քայլել են մինչեւ Թաթուլ գյուղ: Այս տարի տղաներին էին միացել նաեւ նրանց հինգ ընկերները. խմբի միակ աղջիկը Վարդինեն էր, ով իր ընկերուհիներին հորդորում է միանալ այդպիսի արշավներին:

| Դիտում: 1685 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը:  


Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.