Թաիլանդում ուժեղ հեղեղումները սպառնում են Բանգկոկին: Հոկտեմբերի 26-ի առավոտյան, ամբողջությամբ ողողվել է մայրաքաղաքային օդանավակայաններից մեկի` «Դոնմուանի» թռիչքուղին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Թաիլանդի կառավարությունը լուրջ մտահոգություն է հայտնել բազմամիլիոնոնց մայրաքաղաքի իրավիճակի առնչությամբ: |
|
Բանգկոկի բնակիչները գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, խանութներում սահմանափակումներ են դրվել. խոշոր առեւտրի կենտրոններից մեկում անձին վաճառում են մեկ տուփ բրնձից եւ մեկ փաթեթ ձվից ոչ ավելի: Քաղաքի որոշ հատվածներից բնակչությանը տարհանում են:
Կառավարությունը մայրաքաղաքի պաշտպանության համար օգտագործում է ռազմածովային նավատորմի ուժերը եւ պետական ծառայություններին ու մասնավոր անձանց պատկանող նավեր: Զինվորականները հուսով են, որ նավերի շարժիչները կօգենեն արագացնել ջրերի հոսքը գետերում, սակայն, որոշ կանխատեսումներով, Բնգկոկոի կենտրոնը, այնուամենայինվ, կհեղեղվի:
Իշխանությունները հոկտեմբերի 27-31-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր` մարդկանց հնարավորություն տալու համար լքել քաղաքը:
Իրենց տներն ստիպված են թողնել 4 հազար բնակիչներ:
Թաիլանդում 350 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել
News.am
Հոնկոնգում հնարավոր են նոր ջրհեղեղներ: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հիմնվելով տեղի իշխանությունների ներկայացուցիչների հաղորդած տեղեկությունների վրա, արդեն ջրի տակ անցած Այութայա նահանգից ջուրը հասնում է քաղաք: Ջրով շրջափակված քաղաքում մատակարարման հետ կապված դժվարություններ են առաջացել, ինչի արդյունքում կտրուկ աճել են սննդամթերքի գները: Քաղաքացիները փորձում են փրկել իրենց ավտոմեքենաները եւ կայանում են Էստակադաներին, նույնիսկ` մարզադաշտերի տրիբունաներում:
Հոնկոնգի քաղաքապետարանն արդեն բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում հեռանալ:
«Ինտերֆաքս»-ի տվյալներով` ջուրը ճեղքել է Հոնկոնգի օդանավակայաններից մեկի պաշտպանիչ ամբարտակները: Նշվում է, որ ջրհեղեղըը կարող է հասնել Հոնկոնգի հյուսիսում գտնվող մի քանի արտադրական ձեռնարկություններին եւ պետական հաստատություններին, այդ թվում` տեղի բանտերից մեկին, որից արդեն հանվել են բանտարկյալները:
«Ռոսբալտ»-ը տեղեկացնում է, որ վերջին տվյալներով` տարերքը արդեն 366 մարդու կյանք է խլել, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անապաստան: Ջրհեղեղից կրած վնասը կարող է գերազանցել 16 մլրդ դոլարը: Թաիլանդի տնտեսությունը լիակատար փլուզման շեմին է:
|