Կիրակի, 22.12.2024, 17:37

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 1 » Բնապահպանության նախարարության փոխարեն անդրսահմանային Ողջի գետի մաքրության համար պայքարում են Կապանի բնակիչները
14:55
Բնապահպանության նախարարության փոխարեն անդրսահմանային Ողջի գետի մաքրության համար պայքարում են Կապանի բնակիչները
Բնապահպանության նախարարության փոխարեն անդրսահմանային Ողջի գետի մաքրության համար պայքարում են Կապանի բնակիչները:

ՀՀ վարչական դատարանում քննվում է հինգ բնակիչների հայցը, ովքեր հանդես են գալիս ՀՀ բնապահպանության նախարարության դեմ մեղադրանքով: Հայցում նշված է, որ նախարարության անգործության պատճառով Ողջի գետը աղտոտվում է կենցաղային եւ հանքարդյունաբերական թափոններով: Ինչպես «ԷկոԼուր»-ի հետ զրույցում նշեց իրավաբան Արթուր Ղազարյանը, կա կառավարության որոշման հիման վրա կնքված «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պայմանագիրը:


Ընկերությունը չի կատարում պայմաններից մեկը ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մասով: Բնապահպանության նախարարությունը` որպես կառավարության լիազոր մարմին, պարտավոր է վերահսկողություն իրականացնել եւ հարկադրել ընկերությանը կատարել իր պարտավորությունները, ինչը նախարարությունը չի անում: «Ընդհանրապես որեւէ վերահսկողություն ընկերության նկատմամբ չկա,- ասում է Ղազարյանը,- արդյունքում Ողջի գետը դարձել է Հայաստանի ամենակեղտոտ գետերից մեկը, վերածվել է կեղտաջրերի եւ արդյունաբերական թափոնների կոյուղատարի»:

Զարմանալի է այն, որ բոլորը համաձայն են, որ կա խնդիր, բայց ոչ ոք մտադիր չէ այն լուծել: «Մենք դատարան ներկայացրեցինք կառավարության որոշումը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նամակը, որտեղ նրանք համաձայնվում են, որ կա խնդիր, բայց չկա գումար: Կա նաեւ նախարարության նամակը, որտեղ նախարարությունը նույնպես համաձայն է խնդրի առկայության հետ, սակայն փորձում է խնդրի լուծումը գցել «Հայջրմուղկոյուղու» վրա»,- ասաց Ղազարյանը:

Դատական նիստի ընթացքում նախարարությունը մեղադրանքը չընդունեց եւ ամբողջ պատասխանատվությունը գցեց «Հայջրմուղկոյուղու» վրա: Հաջորդ դատական նիստը, որի ընթացքում կդիտարկվի ապացույցների բազան, նշանակված է նոյեմբերի 23-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` 2011թ. սկզբին, ՀՀ վարչական դատարանում քննվում էր «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի նմանատիպ հայցը: 6-ամսյա դատական ձգձգումներից հետո Վարչական դատարանը մերժեց հայցը` հղում անելով 2010թ. օգոստոսին ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշման վրա, որ հասարակական կազմակերպություններն իրավունք չունեն դիմել դատարան, եթե չեն ոտնահարվել իրենց ստույգ իրավունքները: Մեր կարծիքով` այս որոշումը ոտնահարում է շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության պաշտպանության համար հանդես եկող հասարակական կազմակերպությունների իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում:

| Դիտում: 746 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.