Կիրակի, 22.12.2024, 16:50

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 25 » Բնապահպանության նախարարությունը շտապում է հաստատել հակաէկոլոգիական նախագծերը եւ խախտում է հասարակության իրավունքները
15:23
Բնապահպանության նախարարությունը շտապում է հաստատել հակաէկոլոգիական նախագծերը եւ խախտում է հասարակության իրավունքները
Հասել է հակաէկոլոգիական նախագծերի հաստատման թեժ շրջանը, երբ խախտվում են հասարակության իրավունքները որոշումների ընդունման գործընթացներում: ՀՀ բնապահպանության նախարարության www.mnp.am պաշտոնական կայքում տեղադրված են հասարակական լսումների անցկացման մասին հայտարարություններ, որոնց ամսաթվերը շփոթություն են առաջացնում: Այսպես, նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն ՀՀ Արարատի մարզի Արարատի գյուղապետարանում կազմակերպում է հասարակական լսումներ՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ցիանային պոչամբարի ընդլայնման, վերակառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ, սակայն հայտարարությունը տեղադրվել է հուլիսի 24-ին: Մի քանի օր անց` հուլիսի 30-ին, Սոտք գյուղում անցկացվելու են հասարակական լսումներ միեւնույն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոտքի ոսկու բացահանքի ընդլայնման նախագծի վերաբերյալ:

Նշենք, որ ընդլայնման նախագծի մեջ մտել է հանքանյութը ջարդող-տեսակավորող սարքավորման մասը, որը մեկ տարուց ավելի է` աշխատում է առանց որեւէ նախագծի եւ բնապահպանական փորձաքննության համապատասխան եզրակացության: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը, որը պետք է ուսումնասիրեր Սոտքում ջարդող-տեսակավորող սարքավորման հետ կապված իրավիճակը, ապրիլին այցելել է Սոտք, բայց մինչ օրս որեւէ եզրակացություն չի տվել:

Ջարդող-տեսակավորող սարքավորման համար դրական լուծում տալու այս մարտավարությունը որեւէ քննադատության չի դիմանում: Առաջինը` անմիջապես ակնհայտ է դառնում աշխատանքային խմբի իմիտացիոն գործառույթը: Երկրորդ` նաեւ ակնհայտ է, որ Բնապահպանության նախարարությունն այդպես էլ չկարողացավ, կամ չցանկացավ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության նկատմամբ տեսչական գործառույթներ կիրառել:

Այս կապակցությամբ նշենք նաեւ պոչամբարի ընդլայնման նախագիծը: Եթե նախարարությունը չի առանձնացրել ջարդող-տեսակավորող սարքավորման մասն ընդհանուր նախագծից, թեպետ հենց այդ մասն է ամենախոցելին` «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի տեսանկյունից, ապա ինչու այդ ընդլայնման նախագծի մեջ չեն ներառել ցիանային պոչամբարի մասը: Արարատի ոսկու կորզման ցիանային պոչամբարը հին դասակարգմամբ (2002 թ.) պատկանում էր վտանգավորության 1-ին դասին:

Ոչ ոք չի ստուգել, թե ինչ վիճակում է այդ պոչամբարը հիմա: Արդյոք այն կդիմանա ծանրաբեռնվածությանը, եւ ինչու է ազդեցության գոտու մեջ հայտնվել միայն Արարատ գյուղը, այլ ոչ Արարատ քաղաքը, որի վրա այն ուղղակի ազդեցություն է գործում:


| Դիտում: 812 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.