Կիրակի, 22.12.2024, 16:05

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 4 » Ցեմենտի փոշին եւ ցիանիդը մշտապես Արարատի մթնոլորտում են
19:02
Ցեմենտի փոշին եւ ցիանիդը մշտապես Արարատի մթնոլորտում են
Ամեն օր Արարատ քաղաքի բնակիչները շնչում են ցեմենտի փոշու խառնուրդ` հարստացված ծծմբային անհիդրիդով, ջրածնային ցիանիդով, ազոտի օքսիդով, երկաթի, մանգանի, սիլիցիումի, կալցիումի, ալյումինի միացություններով… Աղտոտման աղբյուրներն են ցեմենտի գործարանը, ոսկու կորզման ֆաբրիկան, ասբեստ-շիֆերի կոնստրուկցիաների գործարանը, կրի արտադրությունը, ասֆալտի արտադրությունը, բաց հանքավայրերը: Արդյունքում Արարատում արձանագրված են մասնագիտական հիվանդություններ` սիլիկոզ, պնեւմոկոլոզ, բրոնխիտ, ասթմա, պլեւրիտ եւ այլն: 2004թ. տվյալներով` բնակչության 14%-ը տառապում էր քրոնիկ հիվանդություններով եւ հաշմանդամություն ունեին: Հաշմանդամների թվում երեխաները կազմում էին 2,9%: «Շատ մարդիկ չգիտեն, թե ինչ խնդիր ունեն: Արարատի ցեմենտի գործարանը գործում է 1931 թվականից, բայց մինչեւ հիմա տարեց մարդիկ տեղյակ չեն, թե ինչ վնասակար ազդեցություն այն ունի, որովհետեւ դա իրենց հետաքրքիր չի եղել,- ասում է Արարատ քաղաքի ակտիվիստներից մեկը,- իսկ այսօր ոչ միայն մեզ համար, այլեւ ամբողջ աշխարհի համար բնապահպանական խնդիրները դառնում են թիվ մեկ»: Նա կարծում է, որ հասել է ժամանակը, որպեսզի մարդիկ պայքարեն իրենց իրավունքների համար: Մյուս ակտիվիստն էլ ասում է. «Մենք ջանում ենք, որ ստիպենք Արարատի ցեմենտի գործարանին գոնե մինիմումի հասցնի քաղաքին պատճառվող վնասը, գոնե աշխատեցնի զտիչ սարքերը: Եթե սոցհարցումներ իրականացնենք, կտեսնենք, որ քաղաքի բնակչության մեծ մասը ալերգիաներով ու ասթմաներով է տառապում»:

| Դիտում: 1073 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.