Կիրակի, 22.12.2024, 16:55

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 15 » Դարպասները փակ են, բայց ծառահատումների հետքեր կան
12:27
Դարպասները փակ են, բայց ծառահատումների հետքեր կան
 
Դարպասները փակ են, բայց ծառահատումների հետքեր կան: «ԷկոԼուր»-ին Դիլիջանի շրջակայքում կատարվող անտառահատումների մասին ահազանգեց քաղաքացի Արթուր Իգիթյանը: Նա «ԷկոԼուր»-ին է ուղարկել լուսանկարներ: «Նկարները կատարվել են Մաթոսավանքից մոտ 1,5 կմ հեռավորության վրա` դեպի հյուսիս-արեւմուտք: Դեպի այդ վայրը տանում է բավական լայն ճանապարհ` վկայող, որ անտառահատումները հասնում են արդյունաբերական մասշտաբների, քանի որ այդ ճանապարհից ուրիշ օգտվողներ չկան. նա ավարտվում է հենց անտառում… Մաթոսավանքը գտնվում է Դիլիջանի մոտակայքում, Բլդանչայ անունով թաղամասի մոտ: Իսկ այդ վայրը հաստատ ազգային պարկի տարածքում է, քանի որ մուտքի վրա կան դարպասներ` փականներով փակ եւ համապատասխան նշումներով, որ տարածքը պատկանում է ազգային պարկին: Այսինքն` առանց բացելու մուտք գործելն անհնար է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ անտառահատողների համար բացել դարպասները խնդիր չէ»,- տեղեկացրեց Արթուր Իգիթյանը:«ԷկոԼուր»-ը դիմեց «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանին: Ա. Դավթյանի խոսքերով` Ազգային պարկն իրականացնում է հատումներ նախատեսված լանի համաձայն: Սակայն, նրա խոսքերով, ահազանգը պետք է տեղում ստուգվի, քանի որ Արթուր Իգիթյանի նկարագրած տարածքում պլանավորված հատումներ նախատեսված չեն: Քանի որ ներկայումս Դիլիջանում ուժեղ անձրեւներ են, ապա ստուգումները կանցկացվեն անմիջապես այն ժամանկ, երբ եղանակային պայմանները թույլ կտան: «Դիլիջան» ազգային պարկի պաշտոնական պատասխանը կհրապարակվի www.ecolur.org կայքում:
 
| Դիտում: 784 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.