Չորեքշաբթի, 24.04.2024, 17:12

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 15 » Dundee Precious Metals-ը Կապանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց վերամշակման նախնական գնահատականը կավարտի 3-րդ եռամսյակում
17:14
Dundee Precious Metals-ը Կապանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց վերամշակման նախնական գնահատականը կավարտի 3-րդ եռամսյակում

Dundee Precious Metals-ը Կապանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բացահանքի նախագծի նախնական գնահատականը կավարտի 2012թ. 3-րդ եռամսյակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ջոնաթան Գուդմենը: Հիշեցնենք, որ Dundee-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունը` Deno Gold-ը շահագործում է Կապանի հանքավայրը` պղնձի, ցինկի, արծաթի եւ ոսկու պաշարներով:

Ներկա պահին հանքավայրը մշակվում է ստորգետնյա մեթոդով, սակայն ընկերությունն ուսումնասիրում է դրա բաց շահագործման  հնարավորությունը: Հետազոտությունները սկսվել էին 2007թ., սակայն 2008թ. հետաձգվել էին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով: 2010թ. վերջին ըկերությունը վերսկսել է ծրագիրը եւ 2011թ. ավարտել 160 x 160 մ ցանցով հետախուզական հորատումը: Հետախուզության հաջորդ փուլը, 80 x 80 մ հարաբերակցությամբ, նախատեսվում է ավարտել 2012թ. փետրվարի վերջին:

«Հորատման աշխատանքների հիման վրա մենք նշված պաշարների նոր գնահատական կկազմենք եւ երրորդ եռամսյակի վերջին ծրագրում ենք ավարտել նախնական գնահատականը, առայժմ տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում չենք: Եթե նախագիծը կենսունակության հեռանկար ունենա, մենք հորատումը կշարունակենք 40 x 40 ցանցով` չափված եւ հաշվարկված պաշարների գնահատականը ձեւավորելու համար, կանադական 43-101 չափանիշներին համապատասխան: Դրանից հետո էլ կավարտվի ՏՏՀ-ն», - հայտարարել է Գուդմենը: Միայն դրանից հետո, հավելել է նա, կորոշվի արդյունահանման եղանակը:

2010թ. փակ մեթոդի շրջանակներում ընկերությունն արդեն ավարտել է արտադրության եւ հանքանյութի մշակման ընդլայնման նախագիծը` տարեկան 400-ից մինչեւ 600 հազար տոննա հանքանյութ:

Նշենք, որ հանքավայրի վերաբերյալ առկա է նաեւ խորհրդային նախագծային փաստաթղթերի փաթեթ: Այնուամենայնիվ, հստակեցրել է Գուդմենը, այն չի համապատասխանում 43-101 որակի պահանջներին, իսկ հետախուզական ծրագրում չեն պահպանվել հորատհանուկների նմուշները, որոնք կարող էին հաստատել դրա արդյունքները: «Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք կրկին հորատել ողջ հանքավայրը», - նշել է Գուդմենը:

Կապանի հանքավայրի վերջին գնահատականը տրվել է 2008թ.` ավստրալական խորհրդատվական Coffey Mining ընկերության կողմից: Գնահատականը կազմվել է խորհրդային շրջանի հետախուզության արդյունքների եւ Deno Gold-ի հորատման աշխատանքների հիման վրա: Այնուամենայնիվ, խորհրդային տվյալները ճշտելու անհնարինությունից ելնելով,  պաշարները գնահատվել էին միայն "ենթադրվող" կաթեգորիայով (մոտավորապես C2 աստիճանին համապատասխան` ըստ Հայաստանում գործող դասակարգման):

Դասակարգման համաձայն` ոսկու համարժեք հիմքով հանքանյութի պաշարները  0,00-ից մինչեւ 2.00 գ/տ գնահատվում են 1836,4  մլն տոննա (դրանցից 1 - 2 գ/տ-ն`400,7): Ոսկու պարունակությունը տատանվում է 0,37-1,68գ/տ միջակայքում, արծաթինը` 6,5 -20,87գ/տ, պղնձինը` 0,09 – 0,19%, ցինկինը` 0,32 – 0,83%:

Ընկերությունը  երկու տեսակի խտանյութ է արտադրում` պղինձ-արծաթ-ոսկի եւ ցինկ-արծաթ-ոսկի: 2011թ. 9 ամիսների ընթացքում ընկերությունն արդյունահանել է շուրջ 388 հազար տոննա հանքանյութ, վերամշակել` շուրջ 427 հազար տոննա: Մետաղների արտադրությունը խտանյութում կազմել է 20,8 հազար ունցիա ոսկի եւ 395,8 հազար ունցիա արծաթ, ինչպես նաեւ 2,25 մլն ֆունտ (գրեթե 1021 հազ. տոննա) պղինձ:

2011թ. տվյալներով` ընկերությունը ծրագրում էր արտադրել  27 - 29 հազար ունցիա ոսկի,  520 - 530 հազար ունցիա արծաթ, 3 - 3,5 մլն ֆունտ պղինձ եւ 19,5 - 21,5 մլն ֆունտ ցինկ (համապատասխանաբար, 1474 հազար տոննա պղինձ եւ 9299 հազար տոննա ցինկ):


| Դիտում: 748 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.