Գլխավոր էջ » 2011»Դեկտեմբեր»11 » Էկոակտիվիստները բողոքարկել են Դուրբանում տեղի ունեցող կլիմայի փոփոխության գիտաժողովի թեմաները
16:50
Էկոակտիվիստները բողոքարկել են Դուրբանում տեղի ունեցող կլիմայի փոփոխության գիտաժողովի թեմաները
Կովկաս տարածաշրջանային էկոլոգիական կենտրոն
Մոտ 20 000 էկոակտիվիստներ բողոքարկել են Դուրբանում տեղի ունեցող կլիմայի փոփոխության գիտաժողովի թեմաները: Ինչպես հայտնեց մասնակիցներից մեկը, նրանց նպատակն էր ցույց տալ այն փաստը, որ ներկայումս կառավարությունները ծայրահեղ կախում ունեն գլոբալ գործընթացներ կառավարող կորպորացիաներից, որոնք փորձում են բացասաբար ազդել Դուրբանում տեղի ունեցող կլիմայի փոփոխության բանակցությունների վրա:
7 ակտիվիստներ պարզել էին «Լսեք ժողովրդին, այլ ոչ աղտոտողներին» գրությամբ պաստառներ:
Մինչդեռ գիտաժողովի ընթացքում կոնսեսուս ձեռք բերվեց, որ Միացյալ Նահանգները հիմնական խոչընդոտն են այդ էական բանակցությունների առաջընթացի համար: 16 հիմնական էկոլոգիական խմբերից կազմված կոնսորցիումը նամակ գրեց ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինտոնին, ով անմիջականորեն պատասխանատու է կլիմայի փոփոխության հարցերի համար: Նամակի հեղինակները նշել են, որ նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական կամպանիայում խոստացավ կլիմայի վերաբերյալ գլոբալ բանակցություններ վարել, սակայն երեք տարի անց Ամերիկան կլիմայի փոփոխության ոլորտում համաշխարհային առոջնորդ լինելու փոխարեն կարող է այդ գործընթացի ճանապարհին լուրջ խոչընդոտ դառնալ: