Կիրակի, 22.12.2024, 16:25

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Հոկտեմբեր » 20 » Էկոլոգիական կրքեր Ղրղզստանում
19:42
Էկոլոգիական կրքեր Ղրղզստանում
Հաշվեհարդար ներդրողների հետ

Աշխարհում իր հզորությամբ 4-րդ ոսկի արդյունահանող «Gold Fields» ընկերությունը` Հարավաֆրիկյան Հանրապետությունից, դադարեցնում է իր գործունեությունը Ղրղզստանում այնքան ժամանակ, մինչեւ կառավարության կողմից չապահովվի իր աշխատանքի անվտանգությունը: Կարելի է ենթադրել, որ ներդրողը ստիպված կլինի շատ երկար սպասել կարգ ու կանոնի հաստատմանը: Երկրի ղեկավարությունը դեռ որեւէ ստույգ քայլ չի առաջարկում` լուծելու օտարերկրյա արդյունահանող ձեռնարկություների հետ մարդկանց մի որոշակի խմբի բազմաթիվ կոնֆլիկտները:

   Հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը մոտ 10 զինված ձիավորներ հարձակվել են ընկերության երկրահետախուզական ճամբարի վրա:

Ինչպես հայտնի է դարձել, հրդեհի ընթացքում այրվել է 11 քոթեջ, որտեղ ապրում էին ընկերության աշխատակիցները, եւ 3 պահեստարան: Հրդեհի ընդհանուր տարածքը կազմել է 1000-ից ավելի քմ: Հրդեհի մեկուսացման համար ուղարկվել է երկու մարտական հաշվարկ, որոնց միայն 3 ժամ անց է հաջողվել մարել հրդեհի օջախը:

Ոչ ոք իրեն մեղավոր չի համարում: Իրենց հանցավոր արարքից հետո Արալ գյուղի որոշ բնակիչներ Բիշկեկում մամուլի ասուլիս են հրավիրել:

Մասնակիցներից մեկը հայտարարել է, որ գյուղացիները ստորագրություններ են հավաքել երկրաբանահետախուզական աշխատանքների դեմ: «Մենք` Արալ գյուղի բնակիչներս, դժգոհ ենք «Տալաս Քոփեր Գոլդ» ընկերության գործունեությունից, 1200 ստորագրություն ենք հավաքել` դադարեցնելու ինչպես երկրաբանահետախուզական աշխատանքները, այնպես էլ հանքի շահագործումը: Այս ընթացքում հորատման աշխատանքները հսկայական վնաս են հասցրել էկոլոգիային»:

| Դիտում: 951 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.