Կիրակի, 22.12.2024, 16:06

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Հոկտեմբեր » 20 » Էկոլոգները որոշել են սեփական ուժերով պայքարել Սևանա լճի համար
19:48
Էկոլոգները որոշել են սեփական ուժերով պայքարել Սևանա լճի համար
Էկոլոգներն ու կանաչ ակտիվիստները որոշել են սեփական ուժերով պայքարել Սևանա լճի պահպանման համար: «Մենք այնպիսի զգացողություն ունենք, որ պաշտոնական գերատեսչությունները, որոնք պատասխանատու են Սևանի և նրա էկոհամակարգի պահպանման համար, այնքան են հոգնել լճի խնդիրներից, որ արդեն ուշադրություն չեն դարձնում նույնիսկ ամենածանր ահազանգերին և տագնապներին», - ասել է «ԷկոԼուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը ԱրմԻնֆոյի թղթկցիկ հետ զրույցում:

Նա նշել է, որ Սևանի ափամերձ տարածքում աշխատում է ավելի քան 20 ձեռնարկություն, որոնց թվում են ասֆալտի գործարանը և 

  «Գեգամետ-պլյուս»-ի Շորժայի հանքավայրի դունիտ-պերիդոտիտների մանրացման եւ տեսակավորման գործարանը:

«Միայն «Գեգամետի» գործունեության արդյունքում լիճն է լցվում քրոմ պարունակով փոշի: Սակայն մեծ փողերի դեմ պայքարելը շատ դժվար է: Մեր պաշտոնյաները, նույնիսկ` ամենաբարձրաստիճան, մտադիր չեն կատարել իրենց սեփական առաքելությունը: Իսկ դա ինքնըստինքյան նշանակում է Սևանի կործանում», - ընդգծել է Զարաֆյանը:

Նա հիշեցրել է, որ արդեն առաջին տարին չէ, որ էկոլոգներն իշխանությունների ուշադրությունն են հրավիրում Սևանի ջրի մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակներում լճի ափերի մաքրման աշխատանքների ցածր որակին:

«Ջրի տակ անցած ծառերն ու թփերն արմատախիլ անելու նպատակով թանկարժեք սարքավորում է բերվել Ֆինլանդիայից, սակայն դա էլ իրավիճակը չի փրկի: Այդ մեքենան աշխատում է միայն այն տեղամասերում, որոնք օլիգրարխների կամ իշխանավորների ամառանոցների մերձակայքում են: Հեռու գտնվող տարածքներում, օրինակ, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, գործնականում, ոչինչ չի արվում», - ասել է փորձագետը:

Լճի աղտոտման գործում իրենց ավանդն ունեն նաև Սևանա լիճը թափվող գետերը: «Դանք սարսափելի վիճակում են: Այդ գետերում կա ինչ ուզես` սկսած կոյուղաջրերից և վերջացրած տարրական աղբով; Ամբողջ օրը խոսում են մերթ աղբավերամշակման գործարանի, մերթ հատուկ աղբանոցի մասին: Կազմվում են նախագծեր, դրանց համար հատկացվում են ինչ-որ փողեր, սակայն իրականում ամեն ինչ մնում է առաջվանը», - նշել է Զարաֆյանը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մի քանի տարի շարունակ Սևանում չկա ձկան արդյունաբերական պաշար: «Մենք հանուն հետաքրքրության անցյալ տարի անցանք Սևանի մերձակա ռեստորանային կետերով: Դրանք բոլորն, ի դեպ, ստանում էին սիգ, ոի որսն արգելված է: Փոքր չափերի սիգը ռեստորանում արժե 3 հազար դրամ `ավելի թանկ, քան իշխանը կամ նույնիսկ միսը: Դա նշանակում է, որ ձուկ չկա, այն արդեն դժվար է հայտնաբերել Սևանում», - ասել է «ԷկոԼուրի» ղեկավարը:

Լճի չլուծված խնդիրների առնչությամբ էկոլոգները որոշել են միավորվել և սկսել SOS-Սևան կամպանիան:

«Եթե Սևանը չփրկենք, հրակադրված ենք լինելու պաշտոնական կառույցներին տառացիորեն ստիպել թեկուզ ինչ-որ կերպ կատարել իրենց պարտականությունները: Մենք ցանկանում ենք դիմել բոլոր ատյաններին, երկրի բարձրագույն իշխանությանը, միջազգային կազմակերպություններին: Ուրախալի է, որ մեր օտարերկրյա գործընկերներն անտարբեր չմնացին: Օրինակ, մենք արդեն արձագանք ենք ստացել Ղրղզստանի էկոլոգիական կազմակերպությունից», - հաղորդել է Զարաֆյանը:

Մկնդեղ է լցվում Սևանա լիճը
Ա1+

«Փրկեք Սեւանը»` ահազանգում են բնապահպաններն ու նրանց միացած այլ հասարակական կազմակերպությունները: Հոկտեմբերի 19-ին «ԷկոԼուր» ՀԿ-ի նախաձեռնությամբ նրանք Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ բողոքում էին: Ակցիայի մասնակիցների դժգոհությունն ուղղված է «GeoProMining Gold» ընկերության անօրինականությունների դեմ։ Նրանց խոսքերով` ընկերությունը շրջանցել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը՝ լճի ավազանում՝ Սոտքում կառուցելով ջարդող-տեսակավորող համալիր` ոսկու վերամշակման ձեռնարկություն։

Բնապահպանները հավաստիացնում են, որ նոր արտադրամասն ավելացնում է Սևանա լճի աղտոտման ռիսկերը` ոսկու կորզումից հետո ապարներում պարունակվող ծանր և թունավոր տարրեր, ինչպես նաև մկնդեղ է լցվում Սևանա լիճ:

Ակցիայի մասնակիցներին էին միացել նաեւ «Սարդարապատ» շարժման, Հելսինկյան կոմիտեի, «Կանաչների միության», «Հիմա» երիտասարդական նախաձեռնության և այլ կազմակերպությունների անդամներ: Նրանց և անհատ քաղաքացիների ստորագրություններով «SOS Սևան» նախաձեռնության անդամներն իրենց հայտարարությունը փոխանցեցին Սերժ Սարգսյանին` պահանջելով դադարեցնել Սևանա լճի ջրահավաք ավազանում գործող լեռնահանքային ընկերությունների գործունեությունը և պարզել, թե այն որքանո՞վ է համապատասխանում «Սևանա լճի մասին» օրենքի դրույթներին:

Բողոք-պահանջը նախագահականի նամակների բաժին հանձնելուց հետո, ակցիայի նախաձեռնողներն ուղեւորվեցին Սոտք` այնտեղ շարունակելու իրենց բողոքի գործողությունները:

| Դիտում: 935 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.