Երեքշաբթի, 03.12.2024, 21:01

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Ապրիլ » 22 » ԵՊՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՉԵՄՊԻՈՆ Է ԴԱՌՆՈՒՄ…
18:50
ԵՊՀ ՖՈՒՏԲՈԼԻ ՉԵՄՊԻՈՆ Է ԴԱՌՆՈՒՄ…
Եզրափակչում մրցում էին Միջազգային հարաբերությունների եւ Տնտեսագիտության ֆակուլտետների թիմերը: Չափազանց լարված պայքարում միայն մեկ գոլի առավելությամբ չեմպիոնի տիտղոսն ու գավաթը նվաճեցին ապագա միջազգայնագետները:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի` 3:3 արդյունքով: Իրավիճակը չփոխվեց նաեւ հավելյալ 5-ական րոպեանոց խաղակեսերում: Խաղի ելքը որոշեցին տուգանային հարվածները: Նախատեսված 5-ական հարվածներից Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմը հաջողությամբ իրացրեց 3-ը, իսկ մրցակիցը` 2-ը:

«Վերջին խաղն էր, բոլորս էլ տրամադրված էինք հաղթանակին: Շնորհակալ եմ թիմակիցներիցս, որ համախմբվեցին: Դժվար պահերին հենց մեր միասնականությունը մեզ հաղթանակ բերեց: Օլիմպիական կարգախոսն այսօր մեր թիմի համար չէր. մենք եկել էինք հաղթելու: Հոգեբանորեն էլ էինք պատրաստվել դրան»,- նշեց հաղթանակը «գաղտնազերծող» չեմպիոն թիմի ավագ Ալեքսանդր Սարգսյանը:

Նույնիսկ բժշկական անվտանգությունն ապահովող Սամվել Աթանեսյանը փաստում է, որ ամենալարվածը հենց եզրափակիչ հանդիպումն էր: Այդ էր վկայում նաեւ խաղացող ուսանողների վնասվածքների քանակը: Իսկ ամենաշատը տուժել էին երկու դարպասապահները:

«Լիարժեք ուսանողական կյանքը ոչ միայն լսարանային պարապմունքներն են, այլեւ արտալսարանային մարզամշակութային միջոցառումները: Ես ոգեւորված էի, որ մեր ֆակուլտետի ուսանողները եզրափակիչ փուլում են: Անկախ հաշվից` նրանք արժանի խաղ ցուցադրեցին: Ես իմ ուսանողներից շնորհակալություն կհայտնեմ»,- նշում է Տնտեսագիության ֆակուլտետի դեկան, հանդիպմանը ներկա, իր թիմի ջերմեռանդ երկրպագու դարձած Հայկ Սարգսյանը:

Գավաթն ու մեդալները թիմերին հանձնեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը եւ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Միհրան Հակոբյանը:

Նշենք, որ եզրափակչից առաջ կայացել էր նաեւ 3-րդ տեղի համար խաղը: Մրցում էին Արեւելագիտության ու Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետները: Առաջնության բրոնզը նվաճեցին ապագա արեւելագետները:

«Գեղեցիկ նախաձեռնություն է, եւ այն նպաստում է, որ ուսանողական միջավայրն ավելի հետաքրքիր, էմոցիոնալ դառնա: Ուրախալի է, որ ֆակուլտետների միջեւ կար առողջ մրցակցություն: Ոգեւորության ալիքը փոքր-ինչ ինձ վրա էլ էր տարածվել, չնայած ես հավասար չափով երկրպագում էի երկու թիմերին էլ»,- նշում է Ռուբեն Մարկոսյանը:

| Դիտում: 955 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը:  


Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.