Կիրակի, 22.12.2024, 17:28

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 22 » ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
21:17
ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
Այն կրում է «Գրադարանների դերը համալսարանական գիտակրթական համակարգի զարգացման գործընթացում» խորագիրը: Կազկոմիտեի հավաստմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման շնորհիվ միջազգային եւ եվրոպական գրադարանները կարողացան արդյունավետորեն իրականացնել հանրային արժեքների սոցիալականացման գործընթացը, ինչն էլ հնարավորություն ստեղծեց զարգացնելու ազգային մշակույթն ու բարձրացնել քաղաքացիական գիտակցությունը: Գրադարանները դադարեցին լինել միայն գրականության պաշարների համալրման ու պահպանման հաստատություններ:

Հոբելյանական տարվա ընթացքում սա միակ միջոցառումը չէր: Եղել են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ: Գիտաժողովի նպատակն էլ այն էր, որ մասնակիցները շատ հարցերի նայեն գրադարանագիտության տեսանկյունից, ինչպես նաեւ հասարակության ուշադրությունը հրավիրեն գրադարանային ոլորտի ու ենթակառուցվածքների վրա: ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանը ցավով նշում է, որ Հայաստանում այս ոլորտի իրավական կարգավորումը բավականին հետ է մնացել մյուս ոլորտներից:

«3 գրադարաններ` Ազգային, ԵՊՀ-ի եւ ՀՀ ԳԱԱ-ի, անգնահատելի դեր են կատարել եւ դեռ շարունակում են կատարել մեր երկրի գիտակրթական կյանքում: Այս վիրտուալ աշխարհում ցանկություն ենք ունենում առնչվելու նույնիսկ գրքի հնության հետ: Եթե գիրքը հին է, ուրեմն պետք է եկել մարդկանց»,- ասում է ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը եւ հավելում, որ համալսարանի ղեկավարությունն այսուհետ էլ անելու է ամեն ինչ գրադարանի զարգացման համար:

Գիտաժողովում ներկայացված էր գրադարանագիտական ամբողջ ոլորտը` ե՛ւ քաղաքային, ե՛ւ մարզային, ե՛ւ ազգային: Նախապես մասնակցության հայտ էին ներկայացրել 50-ից ավելի աշխատանքների հեղինակներ, սակայն դրանցից 9-ն են ընտրվել: Մասնակիցներից միայն 4-ն էին ԵՊՀ-ից: Մյուսները ներկայացնում էին հանրապետության այլ գրադարաններ:

Նշենք, որ ԵՊՀ գրադարանը Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անունով կոչվեց 1997 թ-ին: Համալսարանականներին շնորհավորելու էր եկել նաեւ «Իզմիրլյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Տարոն Առաքելյանը: «Պատահական չէ, որ 90-ական թվականներին այս ընտանիքը 2 կարեւոր ներդրում կատարեց ռազմական եւ գիտության բնագավառներում: Շուրջ 1 մլն դոլար տրամադրվեց, որպեսզի վերակառուցվի եւ վերազինվի ԵՊՀ գրադարանի շենքը»,- ասում է նա:

Վաղը` գիտաժողովի 2-րդ օրը, նախատեսվում է կլոր սեղան-քննարկում, որտեղ կամփոփվեն գիտաժողովի արդյունքները, ինչպես նաեւ մասնակիցները կփորձեն ոլորտի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղիներ գտնել: Հավելենք, որ նախատեսվում է հրատարակել գիտաժողովի ընտրված հոդվածների ժողովածու:

| Դիտում: 716 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.