ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից արդեն հաստատվել է դասաժամերի ժամանակացույցը:
Դասաժամերը փոխելու վերաբերյալ հայտարարությունը եղել է դեռեւս հուլիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից: Նրա խոսքով` մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերն ապակենտրոնացնելու եւ երթեւեկությունը թեթեւացնելու նպատակով ԿԳՆ-ն ընդառաջել է Երեւանի քաղաքապետի առաջարկին` իր ենթակայության տակ գտնվող բուհերում փոխել դասերը սկսելու ժամերը:
Ըստ Արմեն Աշոտյանի` այս փոփոխությունը կատարվել է առավոտյան ժամերին տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության մյուս քաղաքներում թեթեւացնելու համար:
Ըստ այդմ` 2011-2012 ուստարվա սեպտեմբերի 1-ից ԵՊՀ ուսանողները դասի կհաճախեն հետեւյալ ժամանակացույցով`
I հերթ
1-ին ժամ – 09:30-10:10 2-րդ ժամ – 10:15-10:55 3-րդ ժամ – 11:05-11:45 4-րդ ժամ – 11:50-12:30 5-րդ ժամ – 12:50-13:30 6-րդ ժամ – 13:35-14:15
II հերթ
7-րդ ժամ – 14:30-15:10 8-րդ ժամ – 15:15-15:55 9-րդ ժամ – 16:05-16:45 10-րդ ժամ – 16:50-17:30 11-րդ ժամ – 17:40-18:20 12-րդ ժամ – 18:25-19:05