Կիրակի, 22.12.2024, 16:14

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 27 » ԳԵՄՈԼՈԳԻԱՆ ԵՊՀ-ՈՒՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
19:34
ԳԵՄՈԼՈԳԻԱՆ ԵՊՀ-ՈՒՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Հունիսի 22-ին ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում հերթական անգամ հյուրընկալվել էր մասնագիտությամբ ինժեներ, միաժամանակ նաեւ գեմոլոգիական (գեմոլոգիա բառը կազմված է լատիներեն gemma-թանկարժեք քար եւ logica-գիտություն բառերից) լուրջ կրթություն ստացած Գրիգոր Թուղլույանը:

Ինչպես անցած տարի` հոկտեմբերին, երբ Գրիգոր Թուղլույանը հայրենիք էր բերել եւ ԵՊՀ-ին նվիրել իր` տարիների ընթացքում հավաքած անձնական գեմոլոգիական սարքերը եւ գործիքները (ավելի քան 32 անուն), մասնագիտական ու ուսումնական ինֆորմացիա պարունակող դիդակտիկ եւ տեսաժապավենային կրիչները, այնպես էլ այս անգամ մեծ հայրենասերը, ինչպես նրան բնորոշեց իր գործընկեր ու գաղափարակից, փորձագետ-գեմոլոգ Գուրգեն Ալեքսանյանը (վերջինս Թուղլույանի նման նույնպես երազում է, որ Հայաստանում, ինչպես աշխարհի մի շարք զարգացած երկրներում, բարձր մակարդակով դասավանդվի եւ ուսումնասիրվի գեմոլոգիա արդիական մասնագիտությունը), դատարկաձեռն չէր եկել:

Գրիգոր Թուղլույանը, անցած տարի վերադառնալով Ֆրանսիա, փնտրտուքների արդյունքում գտել էր իրեն պատկանող գեմոլոգիական վերջին մասունքները (նույնիսկ նամականիշները) եւ բերել էր ի պահ տալու հայրենիքին:

Այս անգամ ֆրանսահայ գեմոլոգը համալսարանին նվիրեց մի քանի փոքրիկ սարքեր, իր ուսումնառության փուլերը փաստող փաստաթղթեր, մի շարք հավաստագրեր ու դիպլոմներ, որոնց մեջ, ինչ խոսք, ամենից արժեքավորը 1983 թ. Բրիտանական գեմոլոգիական ասոցիացիայի գեմոլոգիական կուրսերն ավարտելու նրա հավաստագրի բնօրինակն էր: Այս հավաստագիրը ոչ միայն փաստում է Թուղլույանի պրոֆեսիոնալ որակավորումը, այլեւ եզակի է ամբողջ աշխարհի հայ գեմոլոգների համար:

Պարոն Թուղլույանը համալսարանին նվիրեց նաեւ իր` 1998 թ. Ֆրանսիայում լույս տեսած «Introduction a la Connaissance et a l’Identification des Gemmes» («Թանկարժեք քարերի նույնականացման եւ ուսումնասիրման ներածություն») մենագրությունը, որը արժեքավոր հետազոտությունների մի ամբողջ ժողովածու է: Ավելին` Թուղլույանը ԵՊՀ-ին փոխանցեց (իր հավաստագրով) այդ գրքի վերահրատարակման բացառիկ իրավունքը:

Ինչպես նշեց Գուրգեն Ալեքսանյանը, ցանկալի է, որ ԵՊՀ-ի ուժերով գրքի թարգմանությունը սկսվի հնարավորինս շուտ, քանի որ այն կարեւոր եւ ուսանելի ինֆորմացիա է պարունակում թանկարժեք քարերի հետազոտման եւ տարբերակման վերաբերյալ ու կարող է լավ ուսումնական ձեռնարկ դառնալ ուսանողների համար:

| Դիտում: 946 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.