Ուրբաթ, 19.04.2024, 07:35

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Հոկտեմբեր » 20 » «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը հայտարարություն է տարածել Սոտքի հանքավայրի տեխնոլոգիական նոր սարքավորումների վերաբերյալ
19:44
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը հայտարարություն է տարածել Սոտքի հանքավայրի տեխնոլոգիական նոր սարքավորումների վերաբերյալ
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սոտքի հանքավայրի տեխնոլոգիական նոր և արդիական սարքավորումներն արդեն շահագործման են հանձնվել և ամբողջովին համապատասխանում են Հայաստանի օրենսդրությանը, ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտության մասին» ՀՀ օրենքի դրույթների` հանքարդյունաբերության ոլորտում փորձաքննության ենթակա են հանքարդյունաբերական գործունեության հետևյալ տեսակները` հանքանյութի արդյունահանումը և վերամշակումը: 

   Ըստ գործող նախագծի` «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Սոտքի հանքավայրում իրականացնում է հանքանյութի արդյունահանման աշխատանքներ: Մանրացնող նոր սարքավորման մոնտաժը Սոտքի հանքավայրում չի համարվում գործունեության առանձին տեսակ, որը ենթակա է լրացուցիչ փորձաքննության և հանդիսանում է հանքանյութի արդյունահանման նպատակով իրականացվող լեռնարդյունաբերական աշխատանքների գործընթացներից մեկը: Հանքաքարի մանրացումը նախատեսված է հանքավայրի շահագործման նախագծով և անհրաժեշտ է լեռնային ապարները մանրացնելու համար: Ըստ ՀՀ օրենսդրության, հանքանյութի արդյունահանման համար հատուկ լիցենզիան ընկերությանն արդեն իրավունք է տվել իրականացնել հանքահանման և վերամշակման աշխատանքներ: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նման լիցենզիա ունի, կապված Սոտքի հանքավայրի հետ:

Լիցենզատուն իրավունք է տալիս համապատասխան գործունեություն իրականացնել հանքահանման հատվածներում, որոնք նախատեսված են նախագծով` միաժամանակ հետազոտելով նաև հանքանյութերը: Լեռնարդյունաբերական աշխատանքների իրականացման նպատակով ընկերությունն իրավունք է ստանում իրականացնել արտադրության պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր շինությունների, շենքերի շինարարությունը, կոմունիկացիոն գծերի, սարքավորումների տեղադրման ուղղությամբ աշխատանքները և այլն:

2011 թվականի ապրիլին ՀՀ կառավարության խնդրանքով էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունը ձևավորել է հանձնաժողով, որն իրականացրել է «Գեոպրոմայնինգ» ընկերության համապատասխան փաստաթղթերի ստուգումներ, կապված մանրացնող նոր սարքավորումների տեղադրման ուղղությամբ` կապված նրա գործողությունների օրինականության հետ, և հաստատել է ընկերության այդ գործողությունների օրինականությունը: Հանձնաժողովի եզրակացությունը փոխանցվել է Գավառի Օրհուսի կենտրոնին:

Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը հանդիսանում է միջազգային GeoProMining խմբի անդամ, որին Հայաստանում պատկանում է երկու ձեռնարկություն` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և GPM Gold ընկերությունը, որը շահագործում է Սոտքի հանքավայրը և կառավարում Արարատի ոսկու ֆաբրիկան:

| Դիտում: 761 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.