Կիրակի, 22.12.2024, 17:44

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 5 » Գրավիչ են միայն հանքերը
22:02
Գրավիչ են միայն հանքերը
Դժվար է ասել, թե ինչի մասին կխոսեին մեր ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, եթե մարդկությունը հնարած չլիներ «դիվերսիֆիկացիա» եզրույթը:

Օրինակ, ՀՀ վարչապետը այնքան է այդ բառն արտասանել, որ «խոտանի» ժամանակ ավելի դժվարությամբ արտասանում է «ոլորտ» բառը, բայց «դիվերսիֆիկացիա» բառը կարտասաներ առանց սխալների: Մի խոսքով, հիմա մեր տնտեսությունը, ըստ նույն այդ վարչապետի, ապրում է դիվերսիֆիկացիայի պատմական դարաշրջան: Այսինքն, եթե նախկինում մեր տնտեսությունը հիմնված էր շինարարության վրա, ապա հիմա տնտեսությունը դիվերսիֆիկացվել է` բազմազանեցվել է, եւ տնտեսության բոլոր ճյուղերը մի ուրիշ ձեւ աճում ու զարգանում են: Բայց այլ բան է դատարկ հայտարարությունը, եւ բոլորովին այլ բան` իրականությունը: Իսկ իրականությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսությունը ավելի ու ավելի է «ապադիվերսիֆիկացվում», այսինքն` ճյուղերից մեկը շատ ավելի է «զարգանում», քան մյուսները:

Ասվածի ապացույցը ցայտուն կերպով ներկայացված է անգամ մեր պաշտոնական վիճակագրության մեջ: Այսպես. ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարվել է 586 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում, որը անցած տարվա ծավալը գերազանցում է 114 միլիոն դոլարով, կամ 24 տոկոսով: Հոյակապ թիվ է, պարզապես չքնաղ: Բայց միայն` առաջին հայացքից: Օտարերկրյա ներդրումների ամբողջական տվյալների ետեւում թաքնված իրականությունը ուղղակի սարսափելի է: Այդ պատկերը ցույց է տալիս որ մեր տնտեսությունը պարզապես աղետի մեջ է: Եւ ուրեմն, ինչ պատկեր է թաքնված այս տվյալների ետեւում: Հիշենք այս 114 միլիոն դոլարի աճը եւ անցնենք առաջ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում հիմնային մետաղների արտադրության եւ մետաղական հանքաքարերի ադյունահանման ճյուղերում ներդրվել էր 7.4 միլիոն դոլար: Այս տարի արդեն 200 միլիոն դոլար: Այսինքն, ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը աճել է 114 միլիոն դոլարով, բայց հանքարդյունաբերությունում ներդրումները աճել են 193 միլիոն դոլարով: Եւ ուրեմն, տնտեսության մյուս բոլոր ճյուղերում միասին վերցրած, անցած տարվա համեմատ, օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է 80 միլիոն դոլարով:

Իսկ ընդհանուր առմամբ` հանքարդյունաբերության ոլորտը խժռել է օտարերկրյա ներդրումների ողջ ծավալի 30 տոկոսը: Այսինքն, տնտեսության մնացած հարյուրավոր ոլորտներին բաժին է ընկել միայն 70 տոկոսը կամ ընդամենը 380 միլիոն դոլար, եւ դա 80 միլիոն դոլարով պակաս է, քան անցած տարի: Իսկ ինչն է այստեղ սարսափելի: Դա նշանակում է, որ մեր տնտեսության մյուս բոլոր ճյուղերը օրեցօր ավելի քիչ օտարերկրյա ներդրումներ են ստանում: Դա էլ նշանակում է, որ բացի հանքարդյունաբերությունից` տնտեսության մյուս ճյուղերի ապագան օտարերկրյա ներդրողների համար աստիճանաբար պակաս գրավիչ է դառնում: Այսինքն, դրանց մրցունակությունն է նվազում. դա էլ նշանակում է, որ այդ ոլորտները կամաց-կամաց մեռնելու են: Մի խոսքով, օտարերկրյա ներդրումների ուղղվածության միտումները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսություն կոչվածի ապագան հանքարդյունաբերությունն է: Այսինքն, մեր տնտեսությունը վերածվելու է հանքարդյունաբերությանը սպասարկող մի ամբողջական միավորի:

Մեր տնտեսությունը երբեք այսպիսի ճյուղային կենտրոնացվածություն չի ունեցել, եւ երբեք կենտրոնացվածությունը այսպիսի խելակորույս տեմպերով չի աճել: Նույնիսկ տարիներ առաջ, երբ տնտեսության շոգեքարշը դարձել էր շինարարությունը, որը կլանում էր տնտեսության ներդրումային ռեսուրսը, ճյուղային կենտրոնացումը այս մասշտաբների չէր հասնում: Նույնիսկ միջազգային մասնագիտացված կազմակերպություններն են ահազանգում այդ կենտրոնացվածության մասին` նշելով, որ Հայաստանից արտահանվող ապրանքների ավելի քան 70 տոկոսը գունավոր մետաղների հանքաքարն է, թանկարժեք մետաղներն ու քարերը: Եւ այս պայմաններում խոսել մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, պարզապես անմեղսունակության ամենավառ ապացույցն է:

| Դիտում: 1214 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.