Կիրակի, 22.12.2024, 17:41

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2010 » Սեպտեմբեր » 29 » « Գրքի տոն » Մայր բուհում
20:21
« Գրքի տոն » Մայր բուհում

Երևանի պետական համալսարանի և « Հայկական Փի Ար ասոցիացիա » գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2012 թվականին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու տոնին ընդառաջ  և Երևանի պետական համալսարանի հրատարակչության 90-ամյակի կապակցությամբ այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ ԵՊՀ հրատարակչության կողմից վերջին ուսումնական մեկ տարում լույս տեսած գրքերի շնորհանդես,  ինչպես նաև՝ կազմակերպիչների կողմից որոշակի քանակությամբ գրքերի  նվիրատվություն այցելուներին, ուսանողներին, գրադարանների ներկայացուցիչներին:

Նախաձեռնության հիմնական նպատակն էր կոչ անել երիտասարդներին, հատկապես՝ ուսանողներին ընթերցել գրքեր, հաճախ օգտվել գրադարաններից և ընթերցանությունը դարձնել հաճելի զբաղմունք: 

« Գիրքը իր դարը չի ապրել, չնայած տեղեկատվության աղբյուրները բազմաթիվ են, այնուամենայնիվ դրանք չեն կարող փոխարինել գրքին » - ասաց միջոցառմանը ներկա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, և, ըստ նրա, նման միջոցառումները առիթ են, որպեսզի գիրքը` որպես տեղեկատվության աղբյուր, վերադառնա հայ հասարակությանը, հատկապես հայ ուսանողությանը և դառնա նրանց առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս:


« Գրքի տոնի առթիվ ԵՊՀ հրատարակչությունը ներկայացնում է իր մեկ տարվա հրատարակությունները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ԵՊՀ հրատարակչությունը վերջին տարիներին չափազանց ակտիվ է գործում, և գրքի շուկայում այն իր ուրույն տեղն ու նշանակությունն ունի ոչ միայն դասագրքերի և ուղեցույցների, այլև ընդհանրապես գրականության հրատարակման առումով, այդ թվում նաև` գիտական գրականության » - նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

« Քանի որ 2012 թվականին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք, այս տոնին ընդառաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի աջակցությամբ որոշեցինք այնպիսի միջոցառում կազմակերպել, որը երիտասարդներին, ուսանողներին հնարավորություն կտա գրքին շատ ավելի մոտ կանգնել » - ասաց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանը:


ԵՊՀ հրատարակչությունը Հայաստանում գործող ամենահին հրատարակչությունն է: Համալսարանում առաջին գիրքը լույս է տեսել 1920թ: 2009-2010 ուս. տարում Համալսարանի հրատարակչությունը գրանցել է ամենաբարձր ցուցանիշները. հրատարակվել է 190 անուն գիրք՝  3390 հրատ. մամուլ ծավալով:

Համալսարանի հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանն էլ հավաստեց, որ նման միջոցառումների շարքը կշարունակվի և այդ շրջանակում կլինեն նորանոր գրքերի շնորհանդեսներ:





| Դիտում: 1272 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը:  


Օրացույց
«  Սեպտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.