Չորեքշաբթի, 24.04.2024, 15:43

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 20 » ՀԱՋՈՂԱԿ ԿԱՐԱՏԵԻՍՏԸ ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏ Է
19:23
ՀԱՋՈՂԱԿ ԿԱՐԱՏԵԻՍՏԸ ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏ Է
Մայիսի 9-ին Շվեյցարիայում կայացած կարատեի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Աշոտ Ավոյանին այս անգամ չհաջողվեց որեւէ նշանակալի հաջողության հասնել, սակայն Տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողը չի տխրում, քանի որ առջեւում դեռ երկար ճանապարհ կա. նախ մայիսի վերջին պետք է մասնակցի կարատեի Հայաստանի երիտասարդական առաջնությանը, ապա հուլիսի 22-ին ԵՊՀ կարատեի թիմի կազմում շատ հավանական է, որ մասնակցի Բոսնիա եւ Հերցեգովինայում կայանալիք համալսարանականների Եվրոպայի առաջնությանը, սեպտեմբերին արդեն Հայաստանի հավաքականի կազմում կմեկնի Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարի, իսկ նոյեմբերին` Մալայզիա` մասնակցելու կարատեի աշխարհի առաջնությանը:

Աշոտը, ով 10 տարեկանից զբաղվում է կարատեով, մի շարք մրցանակների դափնեկիր է. դարձել է Հայաստանի երիտասարդների ու մեծահասակների կարատեի բազմակի չեմպիոն, Վրաստանում ու Շվեդիայում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ զբաղեցրել է առաջին հորիզոնականը, Թուրքիայում արժանացել է երկրորդ տեղին, Բելառուսում գրավել է երրորդ տեղը եւ այսպես շարունակ…

«Մեծ մասամբ ազդվելով գեղարվեստական ֆիլմերից` դպրոցական տարիներին սիրողական էի զբաղվում կարատեով, բայց երբ ընդունվեցի համալսարան, սկսեցի պրոֆեսիոնալ պարապել, եւ շատ կարճ ժամանակում հասա մի շարք հաջողությունների, որոնց համար շնորհակալ եմ թե՛ իմ մարզիչ Արման Մակյանին, թե՛ իմ ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանին, ով ինձ շատ է աջակցում բացակայությունների ու քննությունների համար»,- ասում է Աշոտը:

Ապագա տնտեսագետը մի քանի տարի է` մասնակցում է տարբեր կարգի մրցաշարերի, եւ շնորհիվ իր լավ ելույթների` այս տարվա փետրվարին Կարատեի միջազգային ֆեդերացիայի կողմից ստացավ սպորտային անձնագիր. սա ինֆորմացիոն պլաստիկ քարտ է, որտեղ ներկայացված են մի շարք տեղեկատվություններ մարզիկի անցկացրած մարտերի մասին: Առանց այդ անձնագրի` Աշոտը չի կարող հանդես գալ ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ աշխարհի առաջնություններին:

Աշոտը նաեւ նշեց, որ այժմ էլ գերծանրաբեռնված պարապում է, պատրաստվում է Հայաստանի երիտասարդական առաջնությանը եւ ցանկանում է չեմպիոն հռչակվել` իրավունք ստանալով մասնակցելու աշնանը Մալայզիայում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը:

| Դիտում: 757 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Մայիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.