Կիրակի, 22.12.2024, 16:46

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Ապրիլ » 27 » ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
19:10
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ֆակուլտետի մի շարք դասախոսներ, ուսանողներ եւ ասպիրանտներ տարբեր ժամանակներում գիտակրթական նպատակներով Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ֆինանսավորմամբ այցելել են Գերմանիա: Այսօր նրանք հյուրընկալել էին DAAD-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավար Թինա Լաուֆերին եւ նրա խորհրդական Մերի Նավասարդյանին:

Հանդիպումը նախաձեռնել էին DAAD-ի ծրագրերով 2010 թ-ին Կոնստանցի համալսարան մեկնած ուսանողներն ու դասախոսները: «Սոցիոլոգիայի ֆակուլտետի ներկայացուցիչները մասնակցել են DAAD-ի կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի: Այսօրվա հանդիպման հիմնական նպատակը մեր` գերմանական բուհերի հետ համագործակցության արդյունքում ստացված ձեռքբերումները DAAD-ին ներկայացնելն է»,- պարզաբանում է ֆակուլտետի դասախոս Աննա Ալեքսանյանը:

Իր ողջույնի խոսքում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը կարեւորեց DAAD-ի հետ ֆակուլտետի համագործակցությունը` առանձնացնելով հատկապես Կոնստանց կատարած այցելությունը, որը նախաձեռնել էր ֆակուլտետի շրջանավարտ Անուշ Եղիազարյանը: Նա այսօր էլ սովորում եւ աշխատում է Կոնստանցի համալսարանում:

«Մինչ Կոնստանցի ծրագիրը ֆակուլտետից միշտ անհատ դասախոսներ էին մեկնում Գերմանիա: Կոնստանց կատարած խմբային այցելությամբ մեր ֆակուլտետի համար մի նոր էջ բացվեց, ու այսօր արդեն DAAD-ի շնորհիվ ֆակուլտետը Գերմանիայում գիտակրթական փորձ ունեցող ուսանողների եւ դասախոսների խումբ ունի»,- նշեց Արթուր Մկրտիչյանը:

Ֆակուլտետի ներկայացուցիչների հաշվետու ելույթներից առաջ հյուրերը հակիրճ ներկայացրեցին DAAD-ն, դրա գործառույթներն ընդհանրապես եւ մասնավորապես Հայաստանում: Թինա Լաուֆերը պատմեց նաեւ առաջիկա տարվա համար նախատեսված կրթաթոշակների մասին, պատասխանեց ներկաների հարցերին: «Հայաստանցիների համար նախատեսված DAAD-ի կրթաթոշակների թիվը տարեցտարի աճում է, եւ ես ուրախ կլինեմ, եթե ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ներկայացուցիչները կարողանան օգտվել այդ ծրագրերի տված հնարավորություններից»,- ասաց Թինա Լաուֆերը:

Հանդիպման երկրորդ հատվածում ֆակուլտետի ներկայացուցիչները ամփոփ ցուցադրությամբ հյուրերին պատմեցին իրենց գիտակրթական այցելության, դրա նպատակների ու ստացված արդյունքների մասին:

| Դիտում: 904 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.