Ուրբաթ, 29.03.2024, 00:25

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Հոկտեմբեր » 28 » Հասարակայնությունն ու Բնապահպանության նախարարությունը Թռչկանի ջրվեժի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման հարցում փոխմըբռնման չհասան
11:46
Հասարակայնությունն ու Բնապահպանության նախարարությունը Թռչկանի ջրվեժի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման հարցում փոխմըբռնման չհասան
Հասարակայնությունն ու Բնապահպանության նախարարությունը Թռչկանի ջրվեժի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման հարցում փոխմըբռնման չհասան: Հոկտեմբերի 27-ին հասարակայնությունը հերթական բողոքի ակցիան անցկացրեց կառավարության շենքի մոտ` պահանջելով դադարեցնել շինարարական աշխատանքները: Նախօրեին` հոկտեմբերի 26-ին, ՀՀ բնապահպանության նախարարի մոտ, նրա հրավերով, տեղի ունեցավ խնդրի քննարկում, որը ձեռք բերեց ծայրաստիճան սուր բնույթ:  
Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է` որ Թռչկանի ջրվեժի պաշտպանները ակցիա են անցկացնում հենց ջրվեժի մոտ` փորձելով խանգարել շինարարներին` «Ռոբշին» ընկերությանը:

Ջրվեժը հատուկ պահպանվող տարածք է, բնության հուշարձան, որը պաշտոնապես ընդգրկված է Կառավարության կողմից հաստատված բնության հուշարձանների ցուցակում: Սակայն, ընկերությանը թույլատրող փաստաթղթեր` բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն եւ ջրօգտագործման թույլտվություն տրամադրելիս, Բնապահպանության նախարարությունը անտեսել է այդ փաստը: Հասարակայնությունը կարծում է, որ շինարարությունն անուղղելի վնաս կհասցնի ջրվեժին: Արդեն իսկ շինարարական աշխատանքները սկսել են փոխել շրջակա լանդշաֆտը:

Հանդիպման ժամանակ նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց քննարկման նպատակը` ջրվեժի շուրջ ստեղծված իրավիճակին տալ օբյեկտիվ գնահատական: Հայտարարեց, թե կարելի ասել, որ հանդիպումը փոքր ՀԷԿ-ի կառուցման նոր հասարակական լսումներ են, բայց հրաժարվեց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը եւ ջրօգտագործման թույլտվությունը ուժը կորցրած փաստաթղթեր համարել: Հրաժարվեց արգելել ջրվեժի մոտ շինարարական աշխատանքները: Այսինքն, փաստացի, հրաժարվեց այդ քննարկումներին իրավաբանական ձեւակերպում տալ:

Իր կողմից հասարակայնությունը ներկայացրեց իրավաբանական փաստարկներ, որոնք ապացուցում են, որ Բնապահպանության նախարարությունն է օրենսդրությունը խախտել: Հանդիպման մասնակցող փոքր ՀԷԿ-ը նախագծող «Հայէներգոնախագիծ» ինստիտուտի ներկայացուցիչները չէին էլ պատկերացնում, որ նախագծում պետք է լինի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական` ՇՄԱԳ: Այսինքն, փաստաթղթի այն հիմնական մասը, որի հիման վրա կայացվում է բնապահպանական փորձաքննության եզրակացությունը: Բայց ամենից զարմանալին այն է, որ բնապահպանական փորձաքննությունը, փաստաթղթերն ուսումնասիրելիս, ՇՄԱԳ չի էլ պահանջել: Նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը նույնիսկ հրաժարվեց Թռչկանի ջրվեժն ընդունել որպես հատուկ պահպանվող տարածք` հայտարարելով, որ ջրվեժը ռեժիմ չունի: Հասարակության ներկայացուցիչները հայտարարեցին, որ որեւէ կետի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել եւ Թռչկան ջրվեժի համար պայքարը շարունակվելու է:
Ինչ վերաբերում է հրապարակումներին հայկական ԶԼՄ-ներում այն մասին, թե Ռուսաստանը կորցրել է հետաքրքրությունը ԱԷԿ-ի հանդեպ, Սպասսկին «Ռոսատոմի» և ՌԴ կառավարության անունից հայտարարել է. «Մեզ համար կասկած չկա, մենք ոչ թե ուղղակի պատրաստ ենք, այլ ցանկանում ենք մասնակցել այդ նախագծի իրականացմանը»: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է նաև մասնկցել նոր ԱԷԿ շահագործմանը:

Սպասսկին ու ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հավաստիացրել են լրագրողներին, որ նոր ԱԷԿ-ի գծով աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի:

| Դիտում: 694 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.