Երկուշաբթի, 23.12.2024, 02:37

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 15 » Հայաստանն առաջ է անցել իր հարեւաններից միջուկային անվտանգության ոլորտում
17:12
Հայաստանն առաջ է անցել իր հարեւաններից միջուկային անվտանգության ոլորտում

Հայաստանը առաջ է անցել իր հարեւաններից միջուկային անվտանգության ոլորտում:

Վարկանշային աղյուսակը կազմել է «Միջուկային սպառնալիքի կրճատման նախաձեռնություն» (Nuclear Threat Initiative) ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը Economist Intelligence Unit ընկերության հետ համատեղ:

Վարկանիշային աղյուսակը 176 երկրներում հաշվում է, թե ինչպես են պահվում միջուկային նյութերը: Այն կիսած է երկու մասի. երկրներ, որոնք վերահսկում են ավելի քան մեկ կիլոգրամ այդ նյութից (ընդհանուր առմամբ, 32 երկիր), եւ երկրներ, որտեղ այն մեկ կիլոգրամից քիչ է, կամ ընդհանրապես գոյություն չունի (ընդհանուր առմամբ, 144 երկիր):

Վարկանիշային աղյուսակը կազմելու ժամանակ հաշվի են առնվում մի շարք գործոններ, մասնավորապես միջուկային նյութի քանակն ու որակը, ֆիզիկական պաշտպանվածությունը եւ վերահսկողությունը, քաղաքական կայունությունը եւ այլն:

Այդ գործոնները հաշվի առնելով` վարկանշային աղյուսակում Հայաստանը երկրորդ ցուցակում զբաղեցրել է 17-րդ տեղը` կիսելով այն Պորտուգալիայի հետ, եւ դարձել տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրը: Հարեւաններից Վրաստանը զբաղեցրել է   30-րդ տեղը, Թուրքիան` 36-րդը, իսկ Ադրբեջանը` 44-րդ տեղը: Ոչ մեծ քանակության միջուկային նյութ չունեցող երկրների ցուցակը ղեկավարում են Ֆինլանդիան, Դանիան եւ Իսպանիան, իսկ ստորին տեղերը զբաղեցրել են Զիմբաբվեն, Կոնգոն եւ Սոմալին:

Իրանը ընդգրկվել է այն երկրների ցանկում, որոնք մեծ քանակությամբ միջուկային նյութեր են վերահսկում, եւ զբաղեցրել է  30-րդ տեղը այդ ցուցակում: Իրանի գերազանցել են միայն Պակիստանն ու Հյուսիսային Կորեան:

Ռուսաստանը եւս հայտնվել է այդ ցուցակում` զբաղեցնելով 24 –րդ  տեղը:

Միջուկային ամենաանվտանգ երկրների եռյակում են Ավստրալիան, Հունգարիան եւ Չեխիան:


| Դիտում: 821 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.