Գլխավոր էջ » 2011»Հուլիս»29 » Հայտնաբերվել է Երկրի ջրային պաշարները 140 տրիլիոն անգամ գերազանցող օվկիանոս
20:09
Հայտնաբերվել է Երկրի ջրային պաշարները 140 տրիլիոն անգամ գերազանցող օվկիանոս
Ֆրանսիացի աստղագետների հայտնաբերած ու այս պահի դրությամբ երկիր մոլորակից ամենահեռու համարվող օվկիանոսի ջրային պաշարները 140 տրիլիոն անգամ գերազանցում են Երկրի բոլոր ջրային պաշարները:
Ինչպես հաղորդում են NASA-ից՝ հսկայական օվկիանոսը հայտնաբերվել է 08279+5255 թիվն ունեցող կվազարի շուրջ, որը գտնվում է Երկիր մոլորակից 12 մլրդ լուսնային տարի հեռավորության վրա և հանդիսանում է Տիեզերքի էներգիայի ամենահզոր աղբյուրը: Այն ճառագայթում է 65 հազար անգամ ավելի ուժեղ էներգիա, քան մեր ողջ Գալակտիկան:
Հզոր ճառագայթումն առաջանում է հսկայածավալ սև խոռոչի կողմից մատերիայի կլանման շնորհիվ, որի զանգվածը 20 միլիարդ անգամ մեծ է, քան Արեգակինը: