Կիրակի, 22.12.2024, 16:54

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 4 » ՀՀ առողջապահության նախարարությունը խուսափում է պատասխանել սուր եւ էական հարցերին
19:03
ՀՀ առողջապահության նախարարությունը խուսափում է պատասխանել սուր եւ էական հարցերին
ՀՀ առողջապահության նախարարությունը կամ տեղեկություն չունի էկոլոգիապես աղտոտված տարածքներում ապրող բնակչության առողջական վիճակի մասին, կամ այդ տեղեկություններն այնքան վատն են, որ նախարարությունը թաքցնում է: Լոռու եւ Սյունիքի մարզերի` ծանր մետաղներով եւ տոքսիկ տարրերով աղտոտված տարածքներում ապրող բնակչության առողջական վիճակի վերաբերյալ «ԷկոԼուր»-ը 2 հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն: Նախարարությունը 2011թ. հուլիսին «ԷկոԼուր»-ին տեղեկացրել էր, որ «անցկացնում է օդի, ջրի, հողի եւ բուսականության աղտոտվածության հետազոտություններ, ինչպես նաեւ բնակչության վրա շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցության ուսումնասիրություններ», եւ որ արդյունքները կհայտնեն ավելի ուշ: Բայց այդպես էլ որեւէ տվյալ չներկայացվեց: Հաջորդ հարցումով «ԷկոԼուր»-ը խնդրեց պատասխանել, թե այդ ուսումնասիրությունների համար պետական բյուջեից որքան գումար է հատկացվել, ինչ փուլում են նախարարության հետազոտությունները, որ համայնքներն են արդեն իսկ ուսումնասիրված եւ ինչ արդյունքներ են ստացվել:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի ստորագրությամբ 15.03.2012թ. թիվ ՍՔ/2072-12 պատասխան նամակում նշված է. «Ներկայում ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացվում են ՀՀ բնակչության հիվանդացության վիճակագրական ուսումնասիրություններ: Կատարված աշխատանքների վերաբերյալ Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի մոտակա մեկ շաբաթվա ընթացքում»: Արդեն երկու շաբաթ է անցել, բայց որեւէ տեղեկություն «ԷկոԼուր»-ը նախարարությունից դեռ չի ստացել: Տեղեկատվություն չկա, էկոլոգիական ահազանգերի վայրերում բժիշկները մարդկանց հարցերին չեն պատասխանում, իսկ մարդիկ որեւէ պատկերցում չունեն, որ իրենց մոտ բնակչության հիվանդացության վիճակագրական ուսումնասիրություններ են կատարվում:

| Դիտում: 858 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԷԿՈԼՈՒՐ  


Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.