Հյուիսային պողոտայի փլված հատված շինանյութ են բերել
Հյուիսային պողոտայի փլված հատված շինանյութ են բերել: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին «ԷկոԼուր»-ն ահազանգեց, որ Հյուսիսային պողոտան փլվում է: «ԷկոԼուր»-ի ահազանգից հետո Mardik.am կայքին պարզաբանումներ տվեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա ասաց, որ պողոտան չի փլվում, պարզապես այդ նոր շենքերն իրենց բնական նստվածությունն ունեն, որ Հյուսիսային պողոտայի բոլոր շենքերն արված են համապատասխան նորմատիվ հաշվարկներով:
Մենք կարծում ենք, որ եթե բնական նստվածությունն արդեն իսկ հանգեցրել է մայթի փլվածքի, որտեղ պետք է առաջացած դատարկությունները լցնեն, ապա բացառված չէ, որ շենքի ֆունդամենտում էլ են նման փոփոխություններ տեղի ունենում: Ամեն դեպքում, այս երեւույթը նորմալ համարել մենք չենք կարող: