Գլխավոր էջ » 2012»Հուլիս»25 » Ժամկետանց թունաքիմիկատների հարցը` կառավարության օրակարգում
15:28
Ժամկետանց թունաքիմիկատների հարցը` կառավարության օրակարգում
ՀՀ կառավարությունը կզբաղվի խորհրդային տարիներից Հայաստանում մնացած ժամկետանց թունաքիմիկատների խնդրով: Հուլիսի 26-ին գործադիրը կքննարկի գյուղնախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած «Ժամկետանց պեստիցիդների վերացման և կանխարգելման կարողությունների ուժեղացում` որպես նախկին Խորհրդային Միությունում չօգտագործվող վտանգավոր քիմիկատների վերացման համար մոդել» տարածաշրջանային ծրագրի համաձայնագրի կնքման առաջարկությունը: Համաձայնագիրը կնքվելու է ծրագիրն իրականացնող ՄԱԿ-Ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՀՀ կառավարության միջև:
Ծրագրով իրականացվելու են խորհրդային տարիներից մնացած ժամկետանց թունաքիմիկատների հաշվառում, բնորոշում, հետագայում ֆինանսական և տեխնիկական միջոցների հայթայթման դեպքում նաև ոչնչացում: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն նաև ժամկետանց թունաքիմիկատների պահեստարանների տարածքներին հարող բնակավայրերի և հողատարածքների քիմիական անալիտիկ ուսումնասիրություն և մոնիտորիգ` վարակվածությունը հայտնաբերելու և աղտոտվածության աստիճանը պարզելու համար: