Հինգշաբթի, 25.04.2024, 12:32

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական կայք


Գլխավոր Մենյու
Ն Ո Ր Ո Ւ Յ Թ ! ! ! ! ! ! ! ! !

Որոնում
Եղանակը Երևանում

07.06.2010-ից սկսած
free counters
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Հիմա կայքում: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Արխիվ

Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 19 » ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
16:28
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հետ համատեղ ԵՊՀ-ում նոյեմբերի 16-ին եւ 17-ին կազմակերպվել էր ՀՀ էկոլոգիական օրենսդրության արդի հիմնախնդիրների վերաբերյալ շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները լուսաբանող կամ այդ ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող լրագրողների մասնագիտական դասընթաց:

Շուրջ 10 լրագրողներից կազմված խումբը բացառիկ հնարավորություն էր ստացել լսելու երկօրյա անվճար սեմինար-դասախոսություններ, որոնք վարում էին Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանը, կենտրոնի իրավաբաններ Հեղինե Հախվերդյանը եւ Գոռ Մովսիսյանը:

Դասընթացի բացման խոսքով ելույթ ունեցավ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով սեմինարի մասնակիցներին ներկայացրեց Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ու Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության գործունեությունը` հավելելով, որ ներկայիս պայմաններում շատ կարեւոր է պետություն-լրագրող-հասարակություն կապը:

«Այսօր լրագրողներն են կրթում հասարակությանը, նրանց մատուցում հզոր ուժ ունեցող ինֆորմացիան, իսկ եթե լրագրողը տեղյակ չէ այս կամ այն խնդրին... դա արդեն իսկ խնդիր է»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը` հույս հայտնելով, որ դասընթացը լրագրողներին ոլորտի վերաբերյալ բավարար նյութ կտա:

«Հետաքրքիր դասընթաց էր: Ինձ համար այն շատ օգտակար էր եւ ապագայում հաստատ անհրաժեշտ կլինի օգտագործել ձեռք բերած գիտելիքներս»,- հավելեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Լիաննա Խաչատրյանը:


| Դիտում: 1006 | Ավելացրեց: AH | Գնահատական: 0.0/0 |  Աղբյուրը: ԵՊՀ  


Օրացույց
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
...
...

...

Գովազդ



ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

 


.