|
Հայկական կարմիր խաչի ընկերության « Մի´ դատիր շապիկից » ծրագրի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի Քաղաքացիական հասարակությունհիմնադրամի աջակցությամբ այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ ԿԵՆԴԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՕՐ:
|
Կենդանի գրադարանում « գրքերը » մարդիկ են: « Գրապահարանները » լի են հաճախ նախապաշարմունքների բախվող մարդկանցով՝ փախստականներով, ապաստան հայցողներով: Այս գրադարանում դու կարող ես հաղթահարել քո նախապաշարմունքները՝ ընդամենը գալով քո բուհի ընդունարան, ընտրելով « գիրք » Կենդանի գրադարանի կատալոգից . զրուցելով նրա հետ նախապաշարմունքների մասին: |
Կենդանի գրադարանի գաղափարը ենթադրում է ստեղծել միջանձնային երկխոսություն մարդկանց միջև, ովքեր հնարավորություն չեն ունեցել երբևէ խոսելու միմյանց հետ:
|
Մի´ խոսիր նրանց մասին, այլ խոսի´ր նրանց հետ: Կենդանի գրադարանի նպատակն է նպաստել Հայաստանում միջմշակութային երկխոսության ձևավորմանը, որն էլ կաջակցի մարդու իրավունքների պաշտպանությանը:
Հայաստանի բուհերի ուսանողները, որպես ապագա ակտիվ քաղաքացիներ, կարևոր դերակատարում ունեն փոքրամասնությունների և, մասնավորապես, փախստականների նկատմամբ հանդուրժողական և դրական վերաբերմունք ձևավորելու գործում: |
Գովազդ На сайте http://www.analitikaexpo.com выставка аналитической техники. | рейсмус
|